Մարոկկոն շատ ավելի ուժեղ էր մամուլի կողմից գերագնահատված Բելգիայից
![](/timthumb.php?src=/disc/27-11-22/a39e93c2a1a23cdc331ffb74909f0652.jpg&w=708)
F խմբում Մարոկկոն արժան հաղթանակ տարավ բելգիայի հավաքականի նկատմամբ, խաղը շահելով 2:0 հաշվով:
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը լեցուն է անակնկալներով, ինչը հարվածում է խաղադրույքի սիրահարների եւ խաղամոլների գրպանին եւ էլ ավելի հարստացնում բուքմեյքերական ընկերություններին:
Մարոկկոյի կազմից Կուրտուայի դարպասը 73-րդ եւ 90-րդ րոպեին գրավեցին Սաբիրին եւ Աբուխլալը:
Այժմ մարոկկացիներն ունեն չորս միավոր, իսկ բելգիացիները երեք:
Քիչ անց կկայանա խորվաթիա-Կանադա հանդիպումը: