Իրանը հայտարարել է ուղեծրային փոխանցման «Սաման» համակարգի հաջող գործարկման մասին
![](/timthumb.php?src=/disc/04-10-22/83f3d821737b64432bddcfc84b52b06a.jpg&w=708)
Իրանը հայտարարել է ուղեծրային փոխանցման «Սաման» համակարգի հաջող գործարկման մասին։
Mehr-ը հայտնել է, որ Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի (ISRC) եւ պաշտպանության նախարարության համագործակցությամբ արձակվել եւ ենթաուղեծրային հետախուզական արբանյակի օգնությամբ հաջողությամբ փորձարկվել է ուղեծրային փոխանցման «Սաման» համակարգը, որն օգտագործվում է արբանյակները ցածր ուղեծրերից ավելի բարձր ուղեծրեր տեղափոխելու համար։
«Սամանը» փորձարկվել է տիեզերանման պայմաններում՝ նրա բնութագրերի վերաբերյալ տվյալների ամբողջական հավաքագրմամբ, եւ նրա աշխատունակությունն ապացուցել է արդյունավետությունը բարձր լեռնային պայմաններում: