«Հայաստանը՝ ժողովրդավարությունը, ենթարկվում է նավթային բռնապետություն Ադրբեջանի հարձակմանը». Ալեքսիս Օհանյան
Reddit կայքի համահիմնադիր եւ գլխավոր նախագահ Ալեքսիս Օհանյանը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանին տիրող իրավիճակին:
Ալեքսիսը հրապարակել է Հայաստանի Հանրապետության դրոշն ու կից մակագրել. «Հայաստանը՝ ժողովրդավարությունը, ենթարկվում է նավթային բռնապետություն Ադրբեջանի հարձակմանը: Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից այն ճանաչելուց մեկ տարի անց: Ինչպե՞ս կարձագանքի Միացյալ Նահանգներն այս անգամ»: