Իրաքյան Քուրդիստանում հրապարակվել են անկախության հանրաքվեի վերջնական արդյունքները
Իրաքյան Քուրդիստանի Գերագույն ընտրական խորհուրդը հրապարակել է սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները, հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Քուրդիստանի անկախությանն «Այո» է ասել քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը:
Ընդհանուր ձայներից վավեր են համարվել և հաշվվել 3 մլն 85 հազ. 935-ը:
Հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 72 տոկոսը:
Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քուրդիստանին վերջնագիր է ներկայացրել, ըստ որի այն պարտավոր է երեք օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք: