Ճանապարհների վիճակը Հայաստանում
Այս թեմայով
- Սա ոչ թե միջպետական ճանապարհ է, այլ ներգյուղական արահետ
- Ձյուն, բուք ու մերկասառույց. 10-ից ավելի մեքենաներ են արգելափակվել Կոտայքում, Լոռիում եւ Արագածոտնում
- Գորիս-Կապան ճանապարհին մառախուղ է. մինչեւ «Զանգեր» հատվածը երկկողմանի փակ է
- Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար. ձյան տեղումներ են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառհատվածը:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Իջեւան-Սարիգյուղ ավտոճանապարհին տեղ-տեղ առկաէմերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում եւ Արարատի մարզում առկա է մառախուղ:
Տավուշի եւ Լոռու մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի Ապարան, Արագած, Վայոց ձորի Ջերմուկ, Շիրակի Գյումրի քաղաքներում, Գավառ-Սեւան-ՃամբարակեւՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը եւ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: