Սա ոչ թե միջպետական ճանապարհ է, այլ ներգյուղական արահետ
Այս թեմայով
- Ձյուն, բուք ու մերկասառույց. 10-ից ավելի մեքենաներ են արգելափակվել Կոտայքում, Լոռիում եւ Արագածոտնում
- Գորիս-Կապան ճանապարհին մառախուղ է. մինչեւ «Զանգեր» հատվածը երկկողմանի փակ է
- Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար. ձյան տեղումներ են
- Լարսի ճանապարհը փակ է. Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 95 բեռնատար. առկա է ձնահյուսի վտանգ
Երեւանում նորմալ վիճակում գտնվող փողոցները գրեթե տարին մեկ նորից են ասֆալտապատում, առաջացնելով վարորդների զայրույթը: Երեւանում փոխում են նաեւ մայթերի նորմալ սալահատակը՝ անելով անարդարացված ծախսերը:
իսկ դո՞ւք տեսել եք, թե ինչ խայտառակ վիճակում է Սեւան-Դիլիջան-Իջեւան-Վրաստանի սահման ճանապարհահատվածը: Միջպետական ճանապարհի վիճակը, մեղմ ասած, անմխիթար է, իսկ այն, թե ինչ է կատարվում հաղարծին գյուղի հատվածում, նկարագրությունից դուրս է:
Եւ նման ճանապարհ ունենալով եղան մարդիկ, եւ ոչ քիչ թվով, որոնք գնացին եւ քվեարկեցին ՀՀԿ-ի օգտին:
Ի դեպ, միջպետական ճանապարհի որոշ հատվածներ կարկատան էին անում, ընդ որում, այս անձրեւային եղանակին: Ավելին, փռվող ասֆալտի որակն էլ, մեղմ ասած,խայտառակ էր:
Top-News.am