Այս աշխարհից հեռացավ տաղանդավոր եւ սիրված դերասան Լեոնիդ Կուրավլյովը
Կյանքի 86-րդ տարում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արտիստի մահվան լուրը հայտնել նրա որդին։
Կուրավլյովը հայտնի է դարձել խորհրդային հանդիսատեսին «Ապրում է այսպիսի տղա», «Վիյ», «Ոսկե հորթ», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը», «Աֆոնյա» եւ շատ այլ ֆիլմերով:
Լեոնիդ Կուրավլյովը ՌԽՖՍՀ վաստակավոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ է, պարգեւատրվել է «Պատվո նշան» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշաններով: