Այսօր՝ 26 հունվարի 2022թ., 00:00
Հիմա 400 հոգի կոնտակտավոր են, ու, փաստորեն, պիտի ինքնամեկուսանան, բայց այդպես արե՞լ են․․․ Սպասարկիր Նիկոլի շահերը․ լավագույն դեպքում կդառնաս նախագահ, իսկ վատագույն դեպքում փիլիսոփա Գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կմնա կալանավորված «Անտակտը ծնողդ ա», «էդ մատդ կկոխեմ համապատասխան տեղդ»․ ԱԺ-ում իրավիճակը լարված է (տեսանյութ) ԱՊՊԱ-ն կարող է թանկանալ փետրվարից Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան ՀՀ վարչապետը կա՛մ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ․ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդ Նիկոլն իր ընտանիքով հերձում է մեր երկիրը․ Արա Վարդանյան (տեսանյութ) Բզկտված Արցախ. Զարդանաշեն, վերադառնալու ենք Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից» Գառնիկ Իսագուլյանը դատարանում սուր ելույթ է ունեցել (տեսանյութ) «Այ տղան դու ես ոչխար», «Էս ի՞նչ կինո սարքեց». ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Փաշինյանը աղետալի որոշում է կայացրել․ Ալիևը բացեց գաղտնիքը Հաջորդ օրը Արմեն Սարգսյանը մեկնել է Հայաստանից և այլևս չի վերադարձել Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար Հայ-թուրքական բանակցությունների գաղտնի մանրամասները Նիկոլը կարդաց իր մահապատժի վճիռը․ Գեղամ Նազարյան (տեսանյութ) Մեկնարկել է Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը Էն, ինչ վարի ա գնացել նախորդ պատերազմում՝ էտ հեչ, մոռացանք, դասեր չքաղեցինք, մեզ 68 թվի արտադրության ուղղաթիռներ են պետք Հարց․ մարդ ու կին դեպուտատ են, սկզբում կինը, հետո մարդու համար նորմալ գործ չեն ճարում, բերում են ԱԺ՝ որպես ուսապարկ Վախեցած Արմեն Սարգսյան, խոսի՛ր, ինչպես ինքդ էիր խորհուրդ տալիս․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Արման Թաթոյանը Բելգիայում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Մոռացե՞լ եք՝ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին «նատաշկա» էր ասում․ Ռուբիկ Հակոբյան (տեսանյութ) Ես անձամբ եմ լսել ու տեսել․ «Մարտի 1-ի» զոհերի արյունը քո ձեռքերին են Փաշինյա՛ն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ) «Մի արեք այսպես». ավտոբուսը Երեւանում բարձրանում է մայթ եւ երթեւեկում մայթով Փաստ է, որ Բաքուն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին Տակի հերոսամարտը Փաշինյանի քավորի տղան նկատողություն է ստացել. Բադասյանը չի խնայել ՍԴ-ն հետաձգել է Ալեն Սիմոնյանի ընտրության վերաբերյալ քննությունը Մեր զավակների հաղթանակը փորձեցին կոծկել․ Խաչիկ Մանուկյան Մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության վարչության պետը Եթե պետական մակարդակով էս ամենը ըստ պատշաճի չի արվում՝ շատ լավ է, որ կան նման հարթակներ. Սաղաթելյան Զոհված տղաների թվերի մեջ կոծկվեց հազարավոր ճակատագրեր․ Ագնեսա Խամոյան Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս Մենք հաղթելու ենք այն հակաՀայաստանին, որը Հայրենիք է զոհում հանուն անհատի. Ասպրամ Կրպեյան Հայաստանը մոտ 6 մլրդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար. Արա Զոհրաբյան Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում. ԱԺ-ի պարզաբանումը Երրորդ փորձ․ ՔՊ-ականները շարունակ շոու են անում ՀՌՀ անդամի հարցի քննարկմանը (տեսանյութ) Բորիս Ավագյանը սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել Փնտրվում է նախագահ Երեւանի ընտրություններին են սկսել պատրաստվել. Հրաչյա Սարգսյանը դիմադրում է Ավինյանին Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրգործով անցնող նախկին պաշտոնյաների ճակատագիրը ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. Նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին Լարսի ճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարիների համար. ռուսական կողմում կուտակված է 50 բեռնատար Նիկոլիզմը բոլորիս ուղեղն է մտցնում դիմազուրկ ու ստամոքսակենտրոն պետականության քաղցր միֆը. Ռուբեն Մելիքյան «Եթե այսպես շարունակվեց, քանդելու ենք ջերմոցը». ջերմոցատերերը՝ գազի գնի բարձրացման եւ թուրքական ապրանքի ներկրման մասին Կարմիր շուկայի բնակիչները որոշ ժամանակով փակել են ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյան ճանապարհը Հայաստանի 10 լավագույն մարզիկները 5 միլիոն դրամի փոխարեն ստացել են 3 միլիոն 180 հազար յուրաքանչյուրը Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ քննարկում է Ռուսաստանին Swift գլոբալ վճարային համակարգից անջատելու հնարավորությունը Աշխարհին նավթի գերբարձր գներ են խոստացել Ընդդիմադիր. Փաշինյանը դրսից է իշխանության բերվել Թուրքիայի կենտրոնական քաղաքներում օդի ջերմաստիճանը մինչեւ -30 է նվազել Վեյնալդումը մտադիր է ՊՍԺ-ից վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Իրանի հետ բանակցությունները վտանգավոր փակուղու են մոտենում Ուկրաինա է ժամանել ԱՄՆ կառավարության երրորդ ինքնաթիռը՝ ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով ԱՄՆ-ը ՌԴ-ին սպառնացել է կործանարար պատժամիջոցներով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակմամբ Կանադան ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից «Իմ հերոս» կայքի շնորհանդեսը՝ ուղիղ հեռարձկմամբ Հերոսներն իրենց ներկայությամբ ամեն օր մեզ պարտադրելու են, որ մենք չգնանք ստորության․ Գեղամ Նազարյան ԱՀԿ-ի գործկոմը երկրորդ հնգամյա ժամկետով առաջադրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Հեբրեյեսուսի թեկնածությունը Աննա Սեդոկովան զրկվել է Մոսկվայում գտնվող բնակարանից Ալիեւն իրանցի նախարարին հայտնել է «Զանգեզուրի միջանցքի» հարցով «Հայաստանի կողմից դրական ազդանշանների» մասին Բայդենը զանգահարել է լրագրողին, ում «շան որդի» էր անվանել, եւ ներողություն չի խնդրել Աշոտյան․ Հայաստանի վարչապետը կարող է չպնդել, որ ԼՂ-ում խաղաղապահների մանդատը երկարաձգվի Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն շարունակում է էժանանալ Ադրբեջանում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին այժմ անվանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Կորոնավիրուսի բարդություններից մահացել է Marvel-ի ֆիլմերի աստղ Վաչիկ Մանգասարյանը Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն. Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը կվաճառի թուրքերին Ուժեղ ձյան պատճառով Հունաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորանշանակ գնդերեցներին Հյուսիսային Կորեան երկու թեւավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ 88 տարեկանում մահացել է մարզիչ Ռաֆայել Մարգարյանը 300 ոչխարը 2 ընտանիքի ապրուստն էր. Տեղ գյուղի բնակիչը հույս չունի, որ ադրբեջանցիներն առեւանգված ոչխարներին կվերադարձնեն Transparency International. կոռուպցիայի մակարդակն աշխարհում մնում է նույն մակարդակի վրա Թուրքիայում մանկական ամուսնությունների «բարեփոխումն» անտեսում է համաձայնությունը եւ պատժում բռնաբարությունը «Պոգոնի» նորեկների ներկայացման ընթրիքին երգել է նաեւ Վահան Բիչախչյանը (տեսանյութ) 2020 թվականի լոքդաունները նվազեցրել են կայծակների թիվը
Հարցում

Դատարկ կենացները նպաստում են Արցախի կորստին. Վահե Հովհաննիսյան

Արցախի անկախության 30 ամյակը և պետականության կորստի մեկ ամյակը, ըստ էության, միաժամանակ է նշվում։ Սա պատմական աղետի դրսևորումն է։ Կարելի՞ է լինել անկախ, բայց չունենալ պետականություն։ Գուցե կարելի է, բայց դրա համար ահռելի ջանքեր և ունակություններ են մեզնից պահանջվելու։

Դատարկախոսության և անգրագիտության պետական ռեսուրս մենք այլևս չունենք։
Շատ հավանական է, որ Արցախի անկախությունը սահմանափակվի 30 տարի + «մի քանի տասնյակ ամիս ժամկետով»։ Բայց նաև հնարավոր է, որ կարողանանք ստանալ 30 տարի + «երկար անվտանգ ժամանակ» նոր պատմական փուլ. Իսկ սա արդեն հնարավորություն է մի ինչ-որ պահի, ինչ-որ զարգացումների արդյունքում վերականգնել պետականությունը, մտնել անկախության 31-րդ տարին։

Բայց որպեսզի մենք կարողանանք Արցախում դա անել, պետք է մնացյալ հայկական աշխարհում տեղի ունենան որակական փոփոխություններ։ Հայաստանում պետք է սկսվեն որակական փոփոխություններ և դրանք որևէ կերպ չպետք է սահմանափակվեն պարզ իշխանափոխությամբ։ Դա մի օր կլինի ու կարող է պարզվել, որ ամենևին բավարար չէ՝ ավելի լուրջ պետություն ունենալու համար։

Հայաստանը և Արցախն այս պահին ապրում են իներցիայով։ Հենց այնպես՝ առանց նպատակ, առանց ծրագիր, առանց պատկերացումներ։

Եվ պետք է ունենալ խիզախությում և ընդունել, որ մենք պատկերացում չունենք Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Իսկ անորոշությունները Արցախի հարցում ուղիղ ազդում են Հայաստանի հեռանկարի վրա։

Այս պայմաններում չգիտես որտեղ քննարկես գաղափարներ, չգիտես որտեղ քննարկես ծրագրեր։ Իսկ դրանք կան։ Բայց երկրում մեծ հաշվով չկա իշխանություն. Կա մեկ մարդ, որի հետք քննարկելու բան չկա և կա մեկ մարդու համակարգ, որի հետ որևէ բան քննարկելը անիմաստ է։

Նույն վիճակը Արցախում է՝ չգիտես կա՞ մի ինքնուրույն մարդ, ում հետ կարող ես լուրջ հարցեր քննարկել։

Հայաստանյան ընդդիմության պարագայում վիճակն ամենևին բարվոք չէ։ Ընդդիմադիր ազդեցիկ, աշխատունակ կառույցների հասցեն և հեռախոսները ես այս պահին չգիտեմ։
Հետևաբար սա դառնում է շատ լուրջ խնդիր. Ձևավորել մի համակարգ, որտեղ կքննարկվեն ու կմշակվեն գաղափարներ, ծրագրեր։ Սա ենթադրելու է կոնկրետ աշխատանք ու չի ենթադրելու պաշտոնի, մանդատի, հանձաժողովի նախագահ-տեղակալի ամբիցիաներ։

Մեր կենացները սպառված են՝ «համահայկական միասնականության, Արցախի հազարմյա ապագայի, ինքնորոշման սրբազան իրավունքի» և այլնի մասին։ Մեզ հիմա լուրջ աշխատանք է պետք։

Ուզու՞մ ենք պահել Արցախ՝ ուրեմն պետք է ունենալ ավելի լուրջ վերանախավեր ու դառնալ ավելի լուրջ հասարակություն։

Ուզու՞մ ենք ունենալ Հայաստան՝ ուրեմն պետք է սկսել շատ ավելի լուրջ պետության կառուցումը։

Մենք թուրքական յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհը անցանք, այդ ճանապարհին կարողացանք պետություն ձեռք բերել, Արցախում պետականություն ձևավորել ու հետո ամեն ինչ փլուզել։ Ուրեմն յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհին մենք չենք արել ամենակարևոր հետևությունները, չենք զարգացել որպես պետություն ունեցող ժողովուրդ։

Երևի միայն Հայաստանում էր հնարավոր 26 տարվա բանակցային գործըթանցը մի օր սկսել «սեփական, նոր կետից», ու որևէ մեխանիզմ երկրում չաշխատեր աղետի բերող սխալների շարանը կանգնեցնելու համար։ Երևի միայն Հայաստանում էր հնարավոր, որ պատերազմից հաշված շաբաթներ առաջ, երբ պատերազմի որոշումը կայացված էր, երբ թուրքական բայրաքթարներն արդեն Ադրբեջանի անգարներում էին, երբ Թուրքիան վարձկանների ջոկատներ էր հավաքագրում, որ ուղարկի մեր դեմ կռվելու՝ Հայաստանի ընդդիմադիր հիմնական 10 կուսակցությունները այս ամենը թողած համատեղ հայտարարություն են տարածում Սևրի պայմանագրի մասին. «Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի պայմանագրի միջազգային անհրաժեշտությունը»,- ասվում էր այդ թղթում։ Այս լրջությամբ պետություն չի լինում։ Այդ օրերին միջազգային հանրությունը արդեն ուներ իր որոշումը աչք փակել վարձկանների, բայրաքթարների, մեր դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծության վրա։ Մենք չենք հասկանում քաղաքական խոսքի և քաղաքական մտքի արժեքը։

Մենք առ այսօր չենք հասկացել, որ ամենաողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա աշխարընկալման խնդիր է։ Եթե մենք չենք հասկացել, որ մեր սխալը պատերազմ թույլ տալու մեջ էր, ապա մեզ առաջիկայում շատ ավելի վատ համաձայնագրեր են սպասում։

Մենք երեկ դարձյալ կենացների հեղեղ շռայլեցինք Արցախի թեմայով։

Շատ քչերն ունեն խիզախություն ընդունելու, որ Արցախի ապագան խիստ անորոշ է։ Բայց դա շատ ավելի գործնական մոտեցում է, քան կենացը։ Դա ահազանգ է, որ խորքային և որակական փոփոխություններ են պետք՝ կառավարման որակի, դրվող խնդիրների, աշխատանքի տեմպի, պատկերացումների և շատ այլ հարցերում։ Արեցինք սա՝ Արցախը կունենա շատ որոշակի ու կայուն ապագա։ Չարեցինք՝ կենաց ասող էլ չի լինելու։ Իսկ հիմա արձանագրում ենք, որ պատերազմից մեկ տարի անց մենք չունենք ծրագրեր, պատկերացումներ և բազմաոլորտ ճանապարհային քարտեզ Արցախի համար՝ մեկ տարվա, երեք տարվա և ավելի երկար կտրվածքով։ Մեր ամենամեծ թշնամին ստացվում է՝ մենք ենք։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Վահե Հովհաննիսյանի թելեգրամյան ալիքից

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan