ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է
Այս թեմայով
- Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
- Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ասում են՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է չեզոքություն պահպանի կամ ներքաղաքական հարցերին չներգրավի։
Իսկ ո՞վ է ասում, որ սա ներքաղաքական հարաբերությունների հարց է։
Սա վաղուց ազգային խնդիր է դարձել և ուղիղ առնչվում է մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անձեռնամխելիությանը։
Միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունը գաղտնի պայմանավորվածության արդյունքում տարածքներ է հանձնել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԳՇ-ը արել է այն, ինչ պետք է աներ, այլ բան է, որ մնացած կառույցները ՏԵՂՈՒՄ ՉԵՆ, ինչի համար դրանց պատասխանատուները դեռ պատասխան են տալու։
ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, որին ճանապարհից շտապ պետք է հեռացնել։