Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Այս թեմայով
- Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
- ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
- Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Արցախցիների բռնի տեղահանությունից հետո կառավարությունը հայտարարեց օժանդակության տարբեր ծրագրերի մասին, սակայն դրանք ոչ ամբողջությամբ են հասանելի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Ամենատարբեր պատճառներով արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից, իսկ անձնագրերի հետ կապված խնդիրները լուծելու համար բարդ արկածների միջով պետք է անցնես:
Իհարկե, նաև պետք է նշել, որ մինչև արցախցիների բռնի տեղահանություն էլ այս մասով անընդհատ խնդիրներ կար` բուն անձնագրերից մինչև հերթերի խնդիր, բայց Արցախի հանձնումից ու մեր հայրենակիցների ՀՀ մուտք գործելուց հետո, դրանք ծանր փորձություն են դարձել բոլորի համար:
Արցախցիների ամենամեծ խնդիրներից մեկն էլ` աշխատանքի խնդիրն է: Մարդիկ չեն ցանկանում շարունակ պետության հույսին մնալ և պետք է հնարավորություն ստանան աշխատելու:
Խնդիրներից մեկը` քաղաքացիության հետ կապված հարցն է, որը նույնիսկ դիմելուց հետո երկար ժամանակ է տևում, սա վերաբերվում է պետական սեկտորին, իսկ Արցախում պետական համակարգում` ուժային համակարգից մինչև ոլորտային գերատեսչություններ, մեծ թվով մարդիկ են աշխատել, ովքեր ունեն գիտելիք և հնարավորություն այստեղ դրսևորվելու համար:
Կան, իհարկե, օբյեկտիվ առումով, դժվար կամ երկար կարգավորման հարցեր, սակայն շատ խնդիրներ էլ կարելի է կարճ ժամանակում լուծել, սակայն դրա համար իշխանությանը քաղաքական կամք է պետք, որը չկա:
Այսօր առկա մեծ թվով խնդիրներն են, որ շատ արցախցիների դրդել կամ դրդում են հեռանալ նաև Հայաստանից, ինչը բոլոր հնարավոր միջոցներով պետք է կանխել, իսկ դրա համար մարդկանց անհրաժեշտ է աշխատանք և կյանքի ու ապրուստի գոնե նվազագույն պայմաններ»: