Հաջորդ տհաճ լուրը. Տիգրան Աբրահամյանը Արցախի մասին առավոտյան լրահոսի վերաբերյալ

Այս թեմայով
- Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին անվերապահորեն չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները
- Սյունիքում ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը. Տիգրան Աբրահամյան
- Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարճաժամկետ բնույթ կկրի
- ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է
Արցախի մասին առավոտյան լրահոսն եմ աչքի անցկացնում։
Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյունների անվտանգ անցումը. 4-ը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, 1-ը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար, 1-ը՝ հակառակ ուղղությամբ:
Հաջորդ տհաճ լուրը. ադրբեջանական կողմն առանց պատճառաբանության արգելել է որոնողական խմբերի՝ աճյունների հայտնաբերման աշխատանքներն Ադրբեջանի օկուպացված շրջաններում։
Իսկ նույն ժամերին Հայաստանի իշխանությունը զբաղված է ինչ որ ֆեյքի հայտնաբերման շրջանակներում, ընդդիմադիր դեմքերի, հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետների հետապնդմամբ/ձերբակալմամբ/կականավորմամբ։