Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը Պարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներին Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով Երևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Ալ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակից ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվել ՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզում Կիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունը Շրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Ֆլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-ի Վերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է

Ռուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետ
Հայաստան

Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը

2020 թվականի սեպտեմբերի 15-ին լրանում է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 66-ամյակը․ ի նշանավորումն Դինքի հոբելյանի՝ Newmag-ը կհրատարակի հայտնի լրագրող Վալերի Մանտոյի՝ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը։ Վեպի թարգմանությունն ու հրատարակումն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական համալսարանի աջակցությամբ:

Ֆրանսիական «Charile Hebdo» երգիծական ամսագրի նախկին աշխատակից, լրագրող և սյունակագիր 35-ամյա Վալերի Մանտոյի Le Sillon գրքի հիմքում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի կյանքն է։

Կենսագրական պատմության և հուշագրության տարրեր պարունակող վեպը 2018 թվականին արժանացել է ֆրանսիական ամենաբարձր գրական մրցանակներից մեկին՝ «Ռենոդո» մրցանակին:

«Երբ առաջին անգամ կարդացի Վալերի Մանտոյի «Ակոս» գիրքը, այնքան տպավորված էի, որ որոշեցի՝ այն կլինի 2018 թվականի օգոստոսին և սեպտեմբերին մեր անկախ հրատարակչության՝ Le Tripode-ի կողմից տպագրվող միակ գիրքը: Մի քանի ամիս անց գիրքն արժանացավ Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկին՝ «Ռենոդո»-ին»,- գրքի մասին ասել է Le Tripode հրատարակչության տնօրեն Ֆրեդերիկ Մարտինը։

Նրա խոսքով՝ «գիրքը կարելի է բնորոշել և՛ որպես ֆեմինիստական տեքստ, և՛ Արևելքի և Արևմուտքի միջև լարվածության էսսեիստական մտորում», իսկ գրքի հաջողության գրավականը, ի թիվս այլ հատկանիշների, «սիրային պատմության միաձուլումն է ժողովրդավարությունը պոպուլիզմից պաշտպանելու ձգտմանը՝ արտասովոր մարդու ՝ Հրանտ Դինքի կերպարի միջոցով»։

Գիրքը հայերեն է թարգմանում Սամվել Գասպարյանը։ Թարգմանչի խոսքով՝ այն պատմում է ոչ միայն Հրանտ Դինքի, այլև ընդհանուր առմամբ Թուրքիայի՝ այդ երկրի քաղաքների և խնդիրների մասին։

«Կարծում եմ՝ գործ ունենք շատ հետաքրքիր գրողի հետ՝ ինչպես լեզվի, այնպես էլ մոտեցման տեսանկյունից։ Շատ գեղեցիկ, բառապաշարով հարուստ գիրք է։ Սա սովորական գիրք չէ, իսկապես արտառոց վեպ է՝ բնօրինակ կառուցվածքով և ներքին դինամիկայով»,- նշել է թարգմանիչը։

Գրքի թարգմանության առնչությամբ Ֆրանսիայի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը պատիվ ունի աջակցել «Newmag» հրատարակչության կողմից «Ակոս» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակմանը։ Գիրքը կթողարկվի 2021 թվականի հունվարին՝ ի նշանավորումն Հրանտ Դինքի սպանության տարելիցի»։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: