5-րդ շարասյունն անցնում է գրոհի
Զինվորական ծառայությունից խուսափած, ապրիլի 24-ին թուրքերին ներելու պատրաստակամություն հայտնած, վարչապետ Փաշինյանի զինակից եւ նախկին խորհրդական, Արսեն Խառատյանն այս անգամ ուղիղ թիրախավորել է Ռուսաստանն ու հայաստանյան քաղաքական դաշտի մի հատվածին:
Նա կառավարող ուժին կոչ է անում պետական պաշտոններից ազատել ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, այլ նրանց հետ ուղիղ ազգակցական, ընկերական եւ աշխատանքային կապեր ունեցողներին, սպառնալով «հատ-հատ» բացահայտել նրանց, ովքեր կարեւորում են հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումն ու զարգացումը:
Հրահանգը պարզ է, 5-րդ շարասյանը հրամայված է անցնել հարձակման։ Այն, ինչ այսօր կարող է թուլացնել մեր պետության անվտանգությունը պետք է արվի։ Նրանց տերերը դա են հրահանգել։
Ի դեպ, հեղափոխոթյունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացել էր հակառուսական կեղտոտ հայտարարություններ անող Արսեն Խառատյանի հետ, նրան ընգրկելով պատվիրակության կազմում։ Եվ դրանից հետո մտածել, թե ռուսական կողմի մոտ ինչու են առաջանում Հայաստանի հանդեպ անվստահության տարրեր։ Սրանք առաջին ծաղիկներն էին, իսկ խորքային պրոցեսների մասին, ռուսները հաստատ ավելի քաջատեղյակ են։
Խառը ժամանակներ են. մեծ խառնակչության փուլը եւ 5-րդ շարասյունը սովորաբար ակտիվանում է հեմց այս փուլում։ Արսեն Խառատյանը խոսում է նաեւ սպառնալիքներով. «Առաջիկայում եմ հատ հատ բացահայտելու ենք, անձամբ ես չեմ լռելու» եւ այլն։
Հիմա մի փուլում ենք, երբ զինվորական ծառայությունից փախածները փորձում են որոշել մեր երկրի, նրա բնակիչների, այդ թվում եւ այսօր սահմանում կանգնած մեր որդիների, եղբայրների եւ ընկերների ճակատագիրը: Ու նրանք բոլորը, բանակից փախած 5-րդ շարասյան ներկայացուցիչները, շատ լավ պետք է հասկանան, ամեն օր քնելուց առաջ պետք է հասկանան, որ հատ հատ պատասխան են տալու, եթե մեր երկիրի անվտանգությունն իրենց պատճառով վտանգվի։ Հատ-հատ, անուն առ անուն՝ պատասխան եք տալու։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ