Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Ի՞նչ է «Վերնատունը» հորդորում նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կարեւոր ջրբաժանի առաջ, որից այս կամ այն կողմ քայլը էապես փոխելու է մեր երկրի զարգացման հետագա ընթացքը, ժողովրդի կյանքը, անվտանգությունը: Այդ քայլը պետք է անի նախագահ Արմեն Սարգսյանը, որի սեղանին է դրված Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Իհարկե, անցած ամիսների ընթացքում իշխանությունները բազմաթիվ վիճահարույց, մեղմ ասած, կասկածելի որոշումներ են կայացրել, խորհրդարանը նմանատիպ օրինագծեր է ընդունել, որոնք կրկին բազմաթիվ հարցեր են առաջացրել, բայց կաշառքին օրենքի ուժ տալու պրակտիկա ոչ մեր, ոչ էլ մեկ այլ երկրում դեռ չէր եղել:

Եւ այս իրավիճակում պատահական չէ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացման վերաբերյալ: Այն ճիշտ ժամանակին է եւ ճիշտ շեշտադրումներով: Իսկ եթե ավելի պարզ, ապա ակումբը նախագահ Արմեն Սարգսյանին հորդորում է ընդամենը մնալ օրենքի եւ օրինականության շրջանակներում, առաջնորդվել ազգի եւ պետության շահերով:

Նմանատիպ հայտարարություններ պետք է որ անեին հասարակական-քաղաքական բոլոր ուժերը, որոնք կարեւորում են երկրի անվտանգությունը եւ օրինականության պահպանումը եւ շահագրգռված չեն Հայաստանում մենիշխանության հաստատումով:

Անշուշտ, հրաժարվելով կողմ քվեարկել այս ամոթալի եւ հակապետական օրինագծին խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն իրենց յուրօրինակ հայտարարությունն արդեն արել են, ինչը որոշում կայացնելուց առաջ նախագահ Արմեն Սարգսյանի համար պետք է եւս մեկ կարեւոր փաստարկ հանդիսանա:

Ի վերջո, Արմեն Սարգսյանը չպետք է մոռանա, որ իմքայլականների ընդունած օրենքը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրության միանգամից յոթ հոդվածների: Սա եւս կարեւոր փաստարկ է Արմեն Սարգսյանի համար որոշում կայացնելուց առաջ:

Այսօր կարծիքներ կան, որ այս կամ այն պատճառով Արմեն Սարգսյանը ստորագրելու է հակապետական օրենքի նախագիծը, բայց կարծում ենք, որ ի վերջո նա կառաջնորդվի պետության եւ ազգի շահերով, ինչպես նաեւ կմնա օրենքի եւ օրինականության սահմաններում եւ այն կուղարկի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Դժվար է չհամաձայնել «Վերնատան» հետ, որ ստորագրելով օրենքը` նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական եւ հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետեւանքների ողջ պատասխանատվությունը, բայց կարեւոր է շեշտել նաեւ, որ այս դեպքում երկիրը կհայտնվի անօրինականության եւ ամենաթողության վտանգավոր հարթությունում, որը ծանր եւ ավերիչ հարված կհասցնի մեր պետականությանը, եւ որից դուրս գալը ոչ միայն բավական դժվար եւ ժամանակատար կլինի, այլ նաեւ հյուծիչ եւ քայքայիչ, ինչն անթույլատրելի է հատկապես Արցախի խնդիր եւ Ադրբեջանի ու Թուրքիայի նման հարեւաններ ունեցող պետության համար:

Այս ջրբաջանից պետք է քայլ անել դեպի օրենքի եւ օրինականության տիրույթ, դեպի զարգացման եւ առաջընթացի տիրույթ, եւ ոչ թե հանուն ինչ-ինչ կասկածելի եւ խմբային շահերի երկիրը դնել հարվածի տակ:

Եւ այս իրավիճակում, այնուամենայնիվ, ուզում եմ լիահույս լինել, որ Արմեն Սարգսյանը քաղաքական կամք կդրսեւորի եւ կկայացնի օրենքից բխող եւ ազգի ու պետության շահերով ծնված որոշում:

Գեղամ Նազարյան

Top-News.am