Ի՞նչն է հիշվելու՝ լայվերն ու ճառերը, թե՞ կառուցված շենքներն ու պողոտաները
Կանցնի եւս մի փոքր ժամանակ եւ դատարկախոսության այս էջն էլ կթերթենք: Իսկ թերթելուց հետո ի՞նչն ենք հիշելու: Մի՞թե միայն Արարատ Միրզոյանի եւ մյուսների լայվերն ու մտքի թռիչքները կամ դատարանների «ինքնաբուխ» շրջափակումներն ու բռնության կոչերն ու ատելության սերմանումը:
Հետո, իրականում, այս ամենը չի հեշվելու: Որպես կանոն դատարկությունը շատ արագ մոռացվում է եւ ոչինչ չի հիշվում: Հիշվում են կոնկրետ գործերը, մնայուն արժեքները: Բնականաբար լայվերը չեն հիշվելու, բայց հիշվելու եւ գնահատվելու են Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում արված կոնկրետ գործերը:
Լայվասեր իշխանություններն իրենց հյուրերին անպայման տանում են Հյուսիսային պողոտա, որը կառուցվեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ նրա ղեկավարած տարիներին, դիմավորում եւ ճանապարհում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Էռնեկյանի ջանքերով ժամանակակից օդանավակայանի վերածված «Զվարթնոցից»:
Վեթինգապաշտ իշխանությունները սիրում են զբոսնել Կասկադում, ժամանակ անցկացնել այնտեղի սրճարաններում, միջոցառումներ անել նույն Քոչարյանի նախագահության ժամանակ հիմնանորոգված օպերային թատրոնի շենքում:
Այս ամենը շատ լավ է, բայց ի՞նչ են ցուցադրելու հաջորդ իշխանությունները մեր հյուրերին: Ի՞նչ են թողնում գործող իշխանությունները: Հաստատ լայվերն ու իրենց մտքի գոհարները հյուրերին ցուցադրելու չեն, հաստատ նրանց ճառերով հյուրերի առաջ չենք կարող հպարտանալ:
Սա է իրականությունը: Առանց ֆեյքերի եւ լայվերի պարզ իրականությունը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը