Հերոսի հայրը հրաժարվել է վերցնել որդուն հետմահու շնորհված մեդալը (Լուսանկարներ)
Արցախյան պատերազմի հերոս Գոռ Երմալովյանի հայրը՝ Վարդան Երմալովյանն այսօր հրաժարվել է ընդունել որդուն շնորհված «Մարտական ծառայության» մեդալը:
«Սա իմ բողոքն է»,- ասում է հայրը՝ Վարդան Երմալովյանը, որի որդին հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ Իշխանաձորի մոտ:
«Կգան նոր իշխանություններ, ես նրանցից կվերցնեմ եւ որդուս մեդալները, եւ կոչումները: Նա դրան արժանի է: Ես գիտեմ, որ որդիս հավանություն կտա իմ այսօրվա որոշմանը»,- ասում է հերոսի հայրը:
«Նրանք, ովքեր այսօր բերել են մեդալը որեւէ մեղք չունեն: Նրանք ինձ հետ միասին այցելեցին որդուս շիրմին, հարգանքի տուրք մատուցեցին եւ գնացին: Նրանք ինձ հասկացան: Իմ բողոքը մեր տղերքին միտումնավոր սպանդի տարած դավաճանների դեմ է»,- պնդում է Վարդան Երմալովյանը, որի որդին վիրավոր վիճակում հասցրել է փրկել 25 հոգու կյանք եւ տեղափոխել հոսպիտալ: Նրանցից 23-ի կյանքը հնարավոր է եղել փրկել:
Գոռ Երմալովյանը մասնակցել է բազմաթիվ մարտերի, եղել Լելե թեփեում: «Իմ որդին շատ բան գիտեր, տեսել է բազմաթիվ դավաճանություններ, փախչող հրամանատարներ, որոնց դավաճանական կամ հանցավոր անփույթ գործողությունների պատճառով էլ որդիս հինգ ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ եւ զոհվել»,- պատմում է զրահատանկային զորքերում ծառայած Գոռ Երմալովյանի հայրը ու հիշում, որ երբ Լելե թեփեի գործողությունից հետո տեսել է որդուն, նա ամբողջովին սպիտակած է եղել:
Ի դեպ, Գոռի մարմինը հարազատները գտել են միայն զոհվելուց երկու ամիս անց: Գոռի մարմինն ամփոփված է հայրենի Նոր Կեսարիա գյուղի գերեզմանատանը:


Ճշմարտություն սերունդների համար
Top-News.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Առանց տեղումների եղանակ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...