Մտեք ՀՀ քաղաքացիների տները եւ հայտնաբերեք Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատեսյանի խուսաչկումն ու կնիքումն այս իշխանությունների ամոթն ու խայտառակությունն է: Իշխանությունները թուլանում, պարտվում եւ իրենց տեղը հաջորդներին են զիջում նաեւ նման անհեթեթ գործողությունների հետեւանքով:
Իշխանության տարբեր ներկայացուցիչները միմյանց հերթ չտալով հանրությանը համոզում էին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր դատավորի աշխատասենյակի խուզարկությունը որեւէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, բայց...
Եւ կրկին այդ բայցը: Պարզվում է, որ դատավորի աշխատասենյակից առգրավվել են կրիչներ, որոնցում եղել են Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող նյութեր: Առգրավել են բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր: Խուզարկության գործողության ժամանակ չեն պատճառաբանել, թե ինչու են առգրավում այս կամ այն փաստաթուղթը կամ կրիչը, սակայն դատավորի փաստաբանը դիմել է թե գլխավոր դատախազին, թե Բարձրագույն դատական խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին` Դավիթ Գրիգորյանի բոլոր հիմնարար իրավունքների խախտման ու դրանք անհապաղ վերացնելու համար:
Սա է նոր Հայաստանի իրականոսւթյունը: Իսկ մնացածը պարապ ժամանակի խոսակցություններ են: Հետապնդվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում մասնակից դառնալ այդ հետապնդմանը:
Եւ այստեղ մնում է համապատասխան մարմիններին առաջարկենք շնորհքով ներխուժել Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքն ունեցող ՀՀ քաղաքացիների տները եւ ձեռքի հետ առգրավել նաեւ համակարգիչները՝ այնտեղ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը հայտնաբերելու համար:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք