Վիկտորյա Բեքհեմը հրաժարվել է աշխատակիցներին վճարել իր գրպանից եւ որոշել է դիմել պետությանը
Վիկտորյա Բեքհեմը պատրաստ չէր իր հասցեին հնչած նեգատիվի հոսքին. 46-ամյա դիզայները եւ նորաձեւության կայսրության հիմնադիրը ստիպված է հրաժարվել նախկինում հնչեցրած պլաններից:
Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմների կարողությունը գնահատվում է 335 միլիոն ֆունտ ստերլինգ։ Սակայն այդ հանգամանքը չի խանգարել Վիկտորիային ճգնաժամի պայմաններում կորոնավիրուսի համաճարակի պատճառով օգնության համար դիմել կառավարությանը։

Վիկտորյան մտադիր էր օգնություն ստանալ կառավարական ծրագրերից մեկից, որի համաձայն հնարավոր կլիներ վճարել աշխատակիցների մոտ 80 տոկոսի աշխատավարձը: Աստղի նորաձեւության տան համար աշխատում է 120 մարդ, իսկ նրանցից 30-ին՝ տիկին Բեքհեմը նամակներ է ուղարկել՝ 2 ամիս ժամկետով չվճարվող արձակուրդի անցնելու մասին ծանուցմամբ:
Ընդ որում, այդ ժամկետից հետո աշխատակիցները կարող են ընդհանրապես ազատվել աշխատանքից։ Եվ ողջ այդ ընթացքում չէր նախատեսվում վճարել աշխատավարձերը։ Հայտնի կնոջ այս որոշումը բրիտանացիների բուռն դժգոհությունն է առաջացրել։ Վիկտորյիային մեղադրել են այն բանի համար, որ նման բարեկեցության պայմաններում նա մանրուքների ետեւից է ընկնում, օգնություն է խնդրում պետությունից եւ բոլորովին չի մտածում այն մարդկանց մասին, ովքեր կարող են նման լարված պահին մնալ առանց ապրուստի միջոցների:

Հանրային դժգոհությունը ստիպել է աստղին չեղյալ հայտարարել իր որոշումը։ «Կարանտինի սկզբում բաժնետերերը ղեկավարության հետ պայմանավորվել են անձնակազմի մի մասի ազատման մասին։ Այդ պահին մենք չէինք հասկանում, թե որքան երկար կարող է լինել ինքնամեկուսացման հետ կապված իրավիճակը եւ ինչպես դա կազդի բիզնեսի վրա։ Հիմա ես հասկացա, որ իմ թիմի բարեկեցությունն ինձ համար ամեն ինչ է», — The Guardian-ի հետ կիսվել է Վիկտորյան։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...