Սկանդալ նաեւ կորոնավիրուսային կարանտինում
Հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն դարձել է վերջին մի քանի օրերի գլխավոր նյուզմեյքերը։ Ընտանեկան բռնության մասին մի քանի անզգույշ արտահայտությունից հետո նրան սկսել են հալածել։ Ռեգինան հրապարակային ներողություն է խնդրել իր բառերի համար հաջորդ օրը, սակայն արդեն իսկ հասցրել է գովազդային պայմանագիր կորցնել եւ նույնիսկ զրկվել «Տարվա կին» տիտղոսից։
Երգչուհի Ռիտա Դակոտան, որը դարձել է Տոդորենկոյի կողմից հարձակումների զոհերից մեկը, հրապարակային հայտարարել է, որ հիասթափված է Ռեգինայից, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ շատ է ափսոսում, որ հեռուստահաղորդավարուհուն հալածել են։
«Այսօր ամբողջ օրը հոգիս ցավում է Ռեգինայի համար։ Ես նախիկի նման կտարականես չեմ կիսում այն, ինչ նա ասել է այդ երկու հարցազրույցում եւ նախկինի նման ստորագրում եմ յուրաքանչյուր բառիս տակ, որն ասել եմ երեկվա հրապարակման մեջ ի աջակցություն կանանց, որոնց ցավոտ վիրավորել են այդ խոսքերը։ Բայց Ռեգինային շատ եմ խղճում»,- իր ուղերձում գրել է Ռիտան։
Եվ եթե Դակոտան Տոդորենկոյին ներել է անզգույշ խոսքերի համար, Վլադ Տոպալովի պահվածքը կտրուկ քննադատում է եւ հույս ունի, որ երգիչը խելքի կգա։ «Դա շատ ցածր է։ Ես շատ հույս ունեմ, որ Վլադը մի օր խելքի կգա եւ ներողություն կխնդրի այդ խոզության համար։ Ահա այսքանը»,- նշել է Դակոտան։