Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ)-ի դեմ պայքարի համաշխարհային օր-ի դեմ պայքարի համաշխարհային օրը (World AIDS Day) ամեն տարի աշխարհում նշվում է դեկտեմբերի 1-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1988թ․ որոշման համաձայն, գրում է Calend.ru-ն։
Այդ օրը դարձել է ամենակարեւոր միջազգային օրերից մեկը, որը կապված է առողջապահության եւ տեղեկացվածության բարձրացման ամենակարեւոր հնարավորություններից մեկի՝ հիվանդությունից մահացածների հիշատակը հարգելու, եւ բուժման հասանելիության ընդլայնման ու պրոֆիլակտիկայի միջոցների ձեռքբերումները նշելու հնարավորության հարցերի հետ։
1981թ․ հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը գրանցեց նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ։ Դա ծանր վիճակ է, որը մարդու մոտ զարգանում է ՄԻԱՎ-ի երկարատեւ ընթացքի հետեւանքով արտահայտված իմունոդեֆիցիտի ֆոնին։
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրն առաջին անգամ նշվել է 1988թ․ դեկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի հանդեպ սոցիալական հանդուժողականության եւ տեղեկատվության փոխանակման ընդլայնման կոչ հնչեց։
Կազմակերպության տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում 37,9 մլն մարդ վարակված է ՄԻԱՎ-ով, եւ նրանց քառորդ մասը չգիտի այդ մասին։ Բայց չէ՞ որ իր կարագավիճակի մասին իմանալը ՄԻԱՎ-ի բուժման եւ պրոֆիլակտիկայի ճանապարհին առաջին քայլն է։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...