Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Առողջության համապարփակ ապահովագրման ներդրումը խնդրահարույց է մի քանի պատճառով. Չալաբյան

Նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարությունը հանրության քննարկմանն է դրել «Առողջության համապարփակ ապահովագրման» հայեցակարգը, որը խիստ հավակնոտ, մասշտաբային փաստաթուղթ է, եւ արտահայտում է առողջապահության ոլորտում գործող իշխանության բարեփոխումների հիմնական մոտեցումները։ Այս փաստաթուղթը անմիջապես լայն հանրային արձագանք է ստացել, ուստի կուզենայի մի քանի նախնական մոտեցումներ արտահայտել նրա վերաբերյալ, ենթադրելով, որ նրա շուրջ հանրային քննարկումները դեռ երկար պետք է շարունակվեն;

ա) Նախ, դրական փաստ է բուն հայեցակարգի գոյությունը, այն բավական հանգամանալից եւ որակով է մշակված, եւ հասցեագրում է իրական եւ սուր խնդիր՝ Հայաստանում պետական բյուջեի միջոցով ծածկվում է բնակչության ընդհանուր առողջապահական ծախսերի միայն ոչ մեծ մասը, եւ պետության կողմից երաշխավորված առողջապահական ծառայությունները եւ սահմանափակ են տեսականիով, եւ ոչ որակյալ։ Արդյունքում, բնակչության մեծ մասը ստիպված է ծառայությունների մեծ մասի համար վճարել անմիջականորեն սեփական միջոցներից, իսկ մի մասի համար էլ դրանք ընդհանրապես մատչելի չեն։

բ) Առաջարկվող լուծումը եւս հասկանալի է՝ ներդնել առանձին Առողջության հարկ՝ աշխատողների եւ ինքնազբաղվածների եկամուտների մոտ 6%-ի չափով, դա հնարավորություն կտա ավելի քան կրկնպատկել բյուջետային հատկացումները առողջապահությանը, ընդարձակել մատուցվող առողջապահական ծառայությունների փաթեթը, եւ դարձնել այն հասանելի բոլոր (ներառյալ խոցելի) սոցիալական խմբերի համար՝ ապահովելով նաեւ սոցիալական համերաշխություն եւ ներառականություն։

գ) Վերը նշվածը հրաշալի նպատակ է, բայց դրա իրագործումը խնդրահարույց է մեր պայմաններում, մի քանի պատճառներով։ Նախ, բոլորովին փաստ չի, որ պետությունը հավաքագրելով լրացուցիչ հսկայական միջոցներ (մոտ 120 մլրդ դրամ 2021 թ․), կարողանալու է դրանք արդյունավետ, առանց կոռուպցիայի եւ վատնումների ծախսել։

Այսօր այդ միջոցները ծախսում ենք մենք ինքներս, եւ դա անում ենք շուկայական տրամաբանությամբ՝ գնում ենք այն հիվանդանոցը, եւ այն բժշկի մոտ, որին վստահում ենք, նրանք էլ մրցակցելով մեր միջոցների համար, փորձում են ծառայությունների որակը բարելավել։

Վաղը, երբ մեր փոխարեն իրենց վճարի պետությունը, այդ որակը կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին այսօր առկա պետական ծառայություններն են, եւ մենք նույն միջոցների դիմաց շատ ավելի վատ ծառայություններ կստանանք։

դ) Երկրորդը, լրացուցիչ հարկ մտցնելը ինքնին խնդրահարույց է, քանի որ մեր երկրում եկամտահարկ վճարողների եւ ինքնազբաղվածների մեծ մասը իրականում միջինից ցածր եկամուտ են ստանում, եւ նրանց համար սա լրացուցիչ ծանր բեռ է։ Իսկ այն փոքրամասնությունը, որը միջինից բարձր, եւ չափազանց բարձր եկամուտ է ստանում, ընդհակառակը, համարելու է, որ ինքը ստիպված է իր գրպանից հոգալ մնացածների ծախսերը, եւ ճանապարհներ փնտրի եկամուտները թաքցնելու։

Մենք մի քանի տարի պայքարել ենք եկամտահարկը նվազեցնելու եւ պարզեցնելու համար, այս տարի Ազգային Ժողովը վերջապես ընդունեց այդ օրենքը, եւ հիմա դրա դրական հետեւանքները կրկին հոդս կցընդեն, եթե եկամուտների վրա նոր մեծ հարկ մտցվի։

ե) երրորդն էլ, առողջապահական ծառայությունները բարդ, բազմաշերտ, տեխնոլոգիական ոլորտ են, յուրաքանչյուր հաճախորդ իր ձեւի մեջ ունիկալ սպասարկում է պահանջում։ Այսօր արդեն պետության կարողությունները դրանք կառավարել կենտրոնացված ձեւով՝ խիստ սահմանափակ են, եւ բերում են հսկայական ադմինիստրատիվ բեռի։

Վաղը, երբ պետությունը հավակնի կառավարել ավելի քան երկու անգամ ավելի մեծ ծառայությունների փաթեթ, որում բացի բազայինից, ներառվելու են նաեւ բազմաթիվ բարդ ծառայություններ, այդ կառավարման բարդությունը կարող է անտանելի դառնալ, մենք ստիպված կլինենք ամիսներով սպասել, որ մեր հայտերը դիտարկվեն եւ բավարարվեն, պաշտոնյանների դռները կծեծենք, կփորձենք նրանց շահագրգռել, եւ այլն՝ պարզապես բժշկին անմիջականորեն վճարելու փոխարեն։

Ամփոփելով, նշեմ, որ չնայած հայեցակարգի նպատակները դրվատելի են, եւ պետք է իսկապես ուղիներ գտնել՝ հանրային առողջության շարունակական բարելավման համար, առաջարկվող միջոցները վիճահարույց են, եւ կարող են բերել անկանխատեսելի հետեւանքների։

Հաշվի առնելով բուռն հանրային արձագանքը, խորհուրդ կտայի Առողջապահության նախարարությանը՝ չշտապել այս հայեցակարգի հետ, լայն հանրային քննարկումների ճանապարհով գտնել լուծումներ, որոնք հասցեագրում են վերը բարձրացված խնդիրները։

Մասնավորապես, Հիմնական ծառայությունների փաթեթը կարելի է ընդլայնել փուլային ճանապարհով, ամեն փուլում հավաստիանալով, որ ծառայությունների որակը չի տուժում, համակարգը ընդունակ է այն կառավարել, եւ նոր անցնել հաջորդ փուլին։ Նոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի եւ բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին։

Նաեւ, եթե խնդիրը սոցիալապես անապահով խավերին աջակցելն է, գուցե պետք է մտածել թիրախային առողջապահական նպաստների մասին՝ հենց այդ խավերի համար, ոչ թե ամբողջ համակարգը պետականացնելու։ Այս ոլորտում լուծումների դաշտը շատ լայն է, աշխարհում էլ չկա մեկ միասնական մոդել, ուստի պետք է աշխատել՝ մեր պայմանների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Հուսով եմ, գործող Կառավարությունը սա կգիտակցի, եւ չի կրկնի Տիգրան Սարգսյանի կառավարության սխալները, երբ համանման պայմաններում Կուտակային կենսաթոշակների համակարգի հապշտապ ներդրումը բերեց սոցիալական հուժկու բողոքի ալիքի, եւ արդյունքում նպաստեց այդ Կառավարության հեռանալուն։