2019թ․ դեկտեմբերին Երկիր մոլորակի վրա 250 տարվա մեջ ամենամեծ բնական բլեքաուտը կգա
Մեկ շաբաթ ձգվող գիշեր է 2019թ․ դեկտեմբերին սպասվում երկրագնդին, վստահ են գիտնականները, հայտնում է Korrespondent-ը՝ հղում կատարելով Naked Science-ին։
Բնության յուրօրինակ երեւույթը կապված է մագնիսկան շատ ուժեղ փոթորիկների հետ։
Մագնիսական փոթորիկ կառաջացնի Արեւի վրա AR2192 բծից պլազմայի արտանետումը։ Նման ուժեղ մագնիսական փոթորիկներ Երկրի վրա նկատվել են 250 տարի առաջ։
Մագնիասկան կամ գեոմագնիսական փոթորիկը Երկրի մագնիսական դաշտի գրգռվածությունն է, որը կարող է տեւել ինչպես մի քանի ժամ, այնպես էլ մի քանի օր։ Գեոմագնիսական փոթորիկը երկրագնդի մագնիսական ոլորտի փոխազդեցությունն է «արեւային քամու» հետ։
Արեւի լույսի մինչեւ 90 տոկոսը չի կարող հասնել երկրագնդի մակեեւույթին, կնկատվեն նաեւ կապի խափանումներ։
Ներկայում հայտնի չէ, թե հատկապես որ օրերին մոլորակը կընկղմվի խավարի մեջ, եւ արդյոք դա Երկրի ամբողջ տարածքում տեղի կունենա։
Գիտնականները բավական հստակ կարող են առավելագույնը 45 օր առաջ կանխատեսել բռնկումը։ Բլեքաուտի առաջին կանխատեսումները հայտնվել են 2 ամիս, այսինքն 60 օր առաջ։
Հայտնի է արեւային ակտիվության 11-ամյա ցիկլ կամ Շվաբե-Վոլֆի ցիկլ։ Արեւն այդ ցիկլում այժմ իր ակտիվության նվազագույնի վրա է, իսկ առավելագույնը եղել է 2014թ․։
Գիտնականները խորհուրդ են տալիս բլեքաուտի օրերին առանց ավելորդ անհրաժեշտության դուրս չգալ տանից, հրաժարվել ալկոհոլից եւ այլ վնասակար սովորություններից, ձգտել չօգտագործել կծու եւ տապակած ուտեստներ, ինչպես նաեւ հնարավորինս պահպանել քնի եւ խմելու ռեժիմը։
Առողջ ապրելակերպը կարող է մեղմացնել մագնիսական փոթորկի ազդեցությունը, որը մարդիկ կարող են ընդունել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունենում։ Այնուամենայնիվ, մեկ շաբաթ տեւողությամբ լուսավոր օրվա բացակայությունը կարող է լրջորեն ազդել երկրագնդի կենսագործունեության վրա, որը սովոր չէ ընկղմվել խավարի մեջ։
1989թ․ մարտին ամբողջ աշխարհով մեկ խախտվել էր ռադիոկապը՝ որպես հետեւանք Արեւի վրա արտակարգ բռնկման։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...