Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Սպորտ

Հենոն քանի դեռ ֆուտբոլ է խաղում, պետք է լինի հավաքականի ավագը. Սարգիս Հովսեփյան (տեսանյութ)

 

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քանի դեռ ֆուտբոլ է խաղում, պետք է լինի հավաքականի ավագը, իսկ հավաքականի տղաներին բավական է քննադատելպարտությունների համար բոլորս ենք մեղավոր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, նախկին մարզիչ Սարգիս Հովսեփյանը:


«Բոլորը քննադատում եմ մեր տղաներին, բայց ինձ թվում է՝ ինչ-որ չափով բավական է, որովհետև քննադատությունը պետք է արդյունավետ լինի, եթե հենց այնպես՝ շատ վատ բառերով քննադատում ես ֆուտբոլիստին, ցանկացած մարդ, ոչ միայն մարզիկ, այդ քննադատությունը չի ընդունում, իսկ եթե տեղին ես քննադատում, նաև ֆուտբոլիստն է նայում, կարդում, ընդունում, իսկ մեր մոտ մարդիկ սովոր են հայհոյանքներով քննադատել: Ես դա չեմ ընդունում, միևնույն է, մեր տղաներն են խաղում, լինում է նաև պարտություն, ցանկացած երկիր էլ պարտվում է: Համակարգն է մեղավոր, որ ֆուտբոլիստները պարտվում են, իսկ մենք ամեն ինչ մոռացել ենք, թիրախավորում ենք նրանց ու քարկոծում ենք», -ասաց Սարգիս Հովսեփյանըՙ անդրադառնալով հավաքականի հասցեին հնչած քննադատություններին՝ Իտալիա-Հայաստան հանդիպմանը 9:0 հաշվով պարտվելուց հետո:

Հարցին, թե այդ քննադատություններն ազդո՞ւմ են մարզիկի հոգեբանության վա, Սարգիս Հովսեփյանն ասաց, որ, բնականաբար, դա ազդում է, նա չի կարող տրամադրվել, լիովին տրամադրվել խաղին: Նա նշեց, որ ֆուտբոլիստները լավ ասացվածք ունեն՝ տխրությունը պետք է տևի մեկ օր:

Հարցին՝ ո՞րն էր պարտության պատճառը, որովհետև առաջին ութ րոպեներին հինգ պաշտպանով երկու գոլ սեփական դարպասը թողնելուց հետո՝ դժվար կլիներ զսպել երկրպագուների քննադատությունները, Սարգիս Հովսեփյանն ասաց, որ չի ցանկանում քննարկել մարզիչի մարտավարությունը, սակայն կարող է ասել, որ պաշտպանությունը պետք է լինի որակյալ, և դա միայն պաշտպանների գործը չէ:

Դիտարկմանը, թե մատնանշում են, որ աշխարհում պրոֆեսիոնալ մարզիչների աշխատանքին ֆեդերացիաների նախագահները չեն միջամտում, ինչպես Հայաստանում է, Սարգիս Հովսեփյանն ասաց. «Ինչ-որ չափով կարող է դերակատարում ունենալ, բայց՝ ոչ շատ: Մեր մոտ՝ նայած մարզիչ. երբ ես գլխավորում էի հավաքականը, հավատացնում եմ, ձեզ, որ ես եմ արել, սխալվել եմ, ճիշտ եմ արել, դա իմ ընտրությունն է եղել, և դրա համար ես հանգիստ եմ»:

Հարցին՝ եթե առաջարկ լինի, կհամաձայնի՞ զբաղեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը կամ ազգային ընտրանու մարզչի պաշտոնը, Սարգիս Հովսեփյանը չցանկացավ պատասխանել. «Լավ կլինի այդ հարցին հիմա չպատասխանեմ»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականին և հնարավոր համարո՞ւմ է, որ սպորտն ու քաղաքականությունը տարանջատված լինեն, Հովսեփյանն ասաց՝ հնարավոր չէ. «Սպորտն ամենամեծ քաղաքականությունն է, սպորտի միջոցով մեծ քաղաքականություն է իրականացվում, պետություններն իրենց խնդիրներն են լուծում…»:

Հովսեփյանը, պատասխանելով այն հարցին, թե երբ ինքն էր հավաքականի պաշտպան, ի՞նչ ազդեցություն էր ունենում գործկոմը, ասաց, որ նախկինում եղել են ոչ սպորտային մարդիկ, տարբեր կառույցներից պետական այրեր, ու իրենք չեն էլ իմացել, թե ովքեր են եղել այդ կազմում և որևէ առնչություն նրանց հետ չեն ունեցել:

Թե ինչպես պետք է լինի ՀՖՖ-ի գործկոմը՝ Սարգիս Հովսեփյանն ասաց.«Ֆուտբոլի մարդիկ պետք է լինեն գործկոմում, որովհետև մարդը, ով առնչվում է ֆուտբոլի հետ, ցանկացած ժամանակ կհանդիպի ֆուտբոլիստների հետ, կոգեշնչի, խորհուրդներ կտա, ֆուտբոլիստն էլ հասկանում է, թե ով է իրեն խորհուրդ տալիս, ինչ անցած ճանապարհ ունի տվյալ գործկոմի այդ անդամը, իսկ եթե գործկոմի անդամը ոչ ֆուտբոլային անձ է, ապա ինչ խորհուրդ կարող է տալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստին այդ ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլի անդամը»:

Դիտարկմանը, թե ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, օրինակ, խոսել է ավագի փոփոխության մասին, և, ինչպես գիտենք, Սարգիս Հովսեփյանն է այդ թևկապը փոխանցել Մխիթարյանին և հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այդ ամենի վերաբերյալ՝ Հովսեփյանն ասաց. «Ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց ես այդպես չեմ համարում, որովհետև Հենոն թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ կենցաղում ցույց է տվել, որ նա պետք է լինի մեր ավագը: Քանի նա խաղում է ֆուտբոլ, նա պետք է լինի մեր ազգային հավաքականի ավագը, որովհետև մարդն իր ֆուտբոլային կյանքով ցույց է տալիս, թե ինչ բարձունքների է հասել, որը հայկական ֆուտբոլում ոչ մեկի համար հասանելի չի եղել: Նրա ձեռքբերումները մեծ հաջողություն են, դա մեր համար պարծանք է: Հենոն շատ լավ ավագ ու լավ մարդ է: Դա կարծիք է, ինձ թվում է, որ Հենոն ուշադրություն չի դարձնի այդ կարծիքին, որովհետև ոչ պրոֆեսիոնալ կարծիք է, էմոցիաների արտահայտում է, ուղղակի»:

Իսկ թե ո՞րն է հայկական ֆուտբոլի խնդիրը՝ Սարգիս Հովսեփյանն ասաց, որ խնդիրը ազգային թիմերում լեգեոներների թիվն է, մեր տղաները չեն խաղում, խաղաժամանակ չեն ստանում, իսկ հետո չեն կարող օգնել ազգային ընտրանուն: Հարցին, թե ինչո՞ւ են լեգեոներները խաղում, Սարգիս Հովսեփյանն ասաց, որ այդտեղ խնդիր կա, տեղյակ է, թե ինչումն է խնդիրը, սակայն այդպես չի կարելի անել:

Դիտարկմանն առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2050 թվականը պետք է Եվրոպայի կամ այլ առաջնության գավաթակիր դառնա հավաքականը, ինքը հնարավոր համարո՞ւմ է, Հովսեփյանն ասաց. «Տեսեք, շատերը կան, որ ուզում են օրինակ ՀՖՖ նախագահ դառնան, բայց ոնց նայում եմ, բոլորը քննադատում են, բայց այդ մարդիկ տեսլական պետք է ունենան, ընտրություն պետք է կատարենք, ես ընտրող եմ, բայց պետք է հասկանամ, թե մարդն ինչ տեսլական ունի: Գալիս, նստում են այդ աթոռին, ինչ ուզում, անում են, հետո ասում են՝ չստացվեց: Միգուցե ասեն մեզ, մենք էլ օգնենք, խորհուրդներ տանք, թե չէ մեկ անձը չի կարող ամեն ինչ ճիշտ անել: Ինչ վերաբերում է մեր վարչապետի ասածին, ապա դա մարզասերի ցանկություն է, ես էլ եմ ցանկանում , որ աշխարհի ընտրական խաղերին մեր հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն, դա որպես մարզասեր է ասել վարչապետը, իսկ որպես պրոֆեսիոնալ դա շատ, շատ-շատ բարդ է, քիչ հնարավոր է, եկեք մեկս մյուսին չխաբենք»:

Ինչ վերաբերում է մարզչին, ապա Սարգիս Հովսեփյանն ասաց, որ ազգությունը կապ չունի, մարզիչը պետք է պրոֆեսիոնալ լինի: Հավաքականի նախկին ավագը խոսեց նաև Արաս Օզբիլիսի, Գևորգ Ղազարյանի, Յուրա Մովսիսյանի, Մարկոս Պիզելիի և նախկին մարզիչների, ինչպես նաև՝ ֆուտբոլիստների վարձատրության մասին: