Ծառերը կրճատում են վաղաժամ մահացությունը
Քաղաքաբնակները, որպես կանոն, ավելի երկար են ապրում, եթե բնակվում են «կանաչ» շրջանում։ Ծառերը քաղաքներում նպաստում են նաեւ օդի մաքրմանը, ինչպես նաեւ մոլորակը տաքացնող գազերի կլանմանը։ Բարսելոնայի գլոբալ առողջապահության ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են, որ ծառերը նաեւ «վախեցնում» են մահը, տեղեկացնում է Reuters-ը։
«Որքան շատ են կանաչ տնկարկները, այնքան ավելի լավ առողջության համար»,- ասել է Քաղաքային պլանավորման, շրջակա միջավայրի եւ առողջության պահպանման ինստիտուտի նախաձեռնության տնօրեն Մարկ Նիվենհեյսենը։ «Մարդիկ իրականում ավելի երկար են ապրում, եթե շուրջն ավելի շատ կանաչություն կա»։
Հետազոտության հեղինակները նշել են, որ հետազոտությունը, որում ներառվել են ինը այլ հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է ավելի քան ութ միլիոն մարդ յոթ երկրներից՝ Չինաստանից մինչեւ Կանադա, ամենամեծն է ողջ պատմության մեջ։
Հետազոտողներն օգտագործել են արբանյակային լուսանկարները բուսականության, այդ թվում ծառերի, խոտի եւ թփուտների քանակային գնահատման համար՝ մարդկանց տներից մինչեւ մոտ 500 մետր տարածության վրա։
Հետազոտության մասնակիցներին հետեւել են մի քանի տարվա ընթացքում։ Հաշվի են առնվել վաղաժամ մահվան դեպքերը, որոնք առաջ են եկել սրտի կամ շնչառական հիվանդություններից։
The Lancet Planetary Health ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ Բարսելոնայից մինչեւ Պերտա քաղաքներում կանաչության աճը 10 տոկոսով հանգեցրել է վաղաժամ մահացության կրճատման միջինը 4 տոկոսով։
Ինչպես հայտնի է, բուսականությանը հասանելիությունը օգտակար է հոգեկան առողջության համար, նվազեցնում է սթրեսը, կրճատում աղտոտվածությունը եւ խթանում ֆիզիկական ակտիվությունը:
«Լավ կանաչ քաղաքը» պետք է ունենա բուսականությամբ ծածկված 20 տոկոսից մինչեւ 30 տոկոս մակերես:
ՄԱԿ գնահատմամբ՝ աշխարհի բնակչության երկու երրորդը 2050 թվականին բնակվելու է քաղաքային շրջաններում, շատ քաղաքներ արդեն որոնում են կանաչապատման մեթոդներ:
Կոլումբիայում Մեդելյինը հազարավոր ծառեր է տնկել, որպեսզի հիմնական ճանապարհների երկայնքով «կանաչ միջանցքներ» ստեղծի, մինչդեռ ավստրալական Մելբուռնը մտադիր է իր կանաչ ծածկույթը 2040 թվականին կրկնապատկել՝ մինչեւ 40 տոկոսով:
«Կանաչ ծառատունկերը լավ են քաղաքների համար եւ օգտակար քաղաքացիներին»,- հայտարարել է «Cool Cities Network»-ի կառավարիչ Ռեգինա Վեթերը: «Ծառերը, մարգագետինները, ջրա-ճահճային հանդավայրերը եւ այլ կանաչ ծառատունկերը նույնպես կենսական կարեւոր նշանակություն ունեն մեր քաղաքները փոփոխվող գլոբալ կլիմայի ներգործությանը նախապատրաստելու համար: Դրանք նվազեցնում են ջրհեղեղների վտանգը, նվազեցնում ջերմաստիճանը եւ լավացնում օդի որակը»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...