9-ամյա երեխան համալսարանը ավարտելուց հետո հավակնում է դառնալ Օքսֆորդի համալասարանի ամենակրտսեր ուսանողը (լուսանկարներ)
9-ամյա Լորեն Սիմոնսը համալսարանը ավարտելուց հետո հավակնում է դառնալ Օքսֆորդի համալսարանի ամենակրտսեր ուսանողը, գրում է Daily Mail-ը:
Լորան Սիմոնսը, որն ունի 145-ից ոչ պակաս ինտելեկտի գործակից, դեկտեմբերին կավարտի Էյնդհովենի տեխնիկական համալսարանի «էլեկտրատեխնիկա» մասնագիտությամբ ուսուցումը:
«Ես շատ եմ ցանկանում Կալիֆոռնիա գնալ, այնտեղ եղանակը հաճելի է»,- ասում է 9-ամյա Լորեն, որը կիսով չափ հոլանդացի և կիսով չափ բելգիացի է, սակայն բնակվում է Ամստերդամում:
Սակայն Լորենի հայրը պարբերականին հայտնել է, որ իր տղան գուցե հրաժարվի Կալիֆոռնիա գնալու մտադրությունից, եթե Օքսֆորդի համալսարանում ուսանելու հրավեր ստանա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի լավագույն համալսարանների դասախոսները մագիստրոսական դասընթացների և նունիսկ դոկտորական կրթության առաջարկներով են հանդես գալիս:
«Ոմանք ոչ պաշտոնական տեսազանգից հետո առաջադրանքներ են տալիս երեխային: Լորենին իրենց կրթական ծրագրերում ներառելու մեծ մրցակցություն է ընթանում: Եթե նա Միացյալ Նահանգներ գնա, մենք նույնպես կգնանք նրա հետ»,- հայտնել է երեխայի 37-ամյա հայրը՝ Ալեքսանդրը և հավելել, որ դիտակրում են նաև Օքսֆորդում և Քեմբրիջում սովորելու հնարավարությունը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...