Գիտնականները հերքել են այն առասպելը, որ սենյակային բույսերը սենյակի օդը մաքրում են
Շատերը համոզված են, որ սենյակային բույսերը բարելավում են սենյակի օդի որակը եւ այն մաքրում: Բայց իրականում այնքան էլ այդպես չէ, պնդում են Դրոքսելի համալսարանի գիտնականները: 200 գիտական հետազոտությունների նրանց նոր ակնարկը հրապարակվել է Journal of Exposure Science and Environmental Epidemiology-ում:
Գիտնականների խոսքով՝ սենյակային բույսերը սենյակի օդը մաքրում են եւ այն թթվածնով հարստացնում միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրին բաժին է ընկնում 10-1000 բույս՝ կախված տեսակից:
Պարզվել է, որ պարբերական օդափոխությունը օդն ավելի արդյունավետ է մաքրում, քան սենյակային բույսերը: Այսպես 2 բաց պատուհանների արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միջին չափի գրասենյակում կամ սենյակում դնել 680 բույս կամ ամեն քառակուսի մետրին՝ 5 բույս: Օդն ավելի լավ դարձնելու համար, քան փողոցում է, այս ցուցանիշն աճում է մինչեւ 100 բույս քառակուսի մետրին:
Հետազոտողները նշում են, որ առասպելն արմատավորվել է 1989 թվականին, երբ ՆԱՍԱ-ի փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ բույսերը օդից հեռացնում են մինչեւ 70 տոկոս աղտոտիչները՝ մեկ խորանարդ մետր չափերով անթափանց խցում գտնվելու դեպքում: Սակայն այս միջավայրը զգալիորեն տարբերվում է շենքերի ներսի պայմաններից: Հաստատությունում հեղձուկ օդը շատ ավելի արագ է թարմացվում բաց պատուհանների դեպքում, քան բույսերի առկայությամբ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...