Մարդիկ այնպիսին չեն, ինչպես տեսնում են իրենց հայելում. գիտնականներ
Մարդու իրական տեսքն այնքան էլ չի համապատասխանում այն պատկերին, որն ամեն օր տեսնում է հայելում։ Այս երեւույթի մասին վաղուց արդեն հայտնի է, ասում են գիտնականները, որոնք փորձել են բացատրել դրա պատճառները, տեղեկացնում է Planet- today-ը։
«Մարդիկ հազվադեպ են իրենց լավ ընդունում պատահական լուսանկարներում, նրանք դրանում մեղադրում են վատ լուսանկարչին, անհաջող լույսը, անորակ ֆոտոտեխնիկան եւ այլն։ Բայց իրական պատճառն այլ բան է։ Երբ դուք նայում եք հայելու մեջ, ձեր ուղեղը իրական ժամանակի ռեժիմում փոխում է պատկերն ու «գունազարդում» իրականությունը։ Մի խոսքով՝ այլ մարդիկ ձեզ բոլորովին այդպես չեն տեսնում, ինչպես դուք ինքներդ եք ձեզ տեսնում հայելում»,- նշում են հետազոտողները։
Խնդիրը բարդանում է արդի տեխնոլոգիաներով, որոնք, օրինակ, «խելացի» ալգորիթմերով սմարթֆոնների տեսքով օգտագործվում են սելֆի նկարների համար։ Այսինքն, եթե մինչ այդ ձեր քիչ թե շատ իրական տեսքը կարելի էր գնահատել լուսանկարներով, ապա հիմա, երբ սմարթֆոնների «խելացի» տեսախցիկներն իրենք են գունազարդում նկարները, մարդիկ ավելի խորն են ընկղմվում անուրջների աշխարհում։ Այս ամենը՝ դեռ ոչինչ, բայց այդ աշխարհի բախումներն իրականի հետ երբեմն հանգեցնում են լուրջ խնդիրների ինքնագնահատման եւ ընդհանրապես հոգեկանի առումով։
«Կարեւոր է հասկանալ, որ ձեր արտաքինի այն գծերը, որոնք ինքներդ վանող եք համարում, կարող են, ընդհակառակը, գրավիչ լինել այլ մարդկանց աչքում։ Որովհետեւ գեղեցկությունն ունիվերսակ բնութագիր չէ, որը կարելի է ինչ-որ բանով չափել, այլ նախասիրությունների համակարգ եւ տեսողական սելեկցիա»,- նշում են փորձագետները։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...