Facebook-ը սխալմամբ օգտատերերի տվյալների հասանելիություն է տրամադրել
Ամերիկյան Facebook կորպորացիան, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, սխալմամբ գործընկերներին տրամադրել է օգտատերերի որոշ խմբերի տվյալների հասանելիություն։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես երեւում է փաստաթղթից, խոսքն այն տեղեկատվության մասին է, որը վերաբերում է Facebook-ի օգտատերերի խմբերին, դրանց մասնակիցների անուններին, ինչպես նաեւ սոցցանցում նրանց ակտիվությանը։ Ընկերության մասնագետները ստուգման շրջանակում, որն անցկացվում է 2018 թվականի ապրիլից, պարզել են, որ սխալմամբ այդ տեղեկատվության հասանելիությունն ավելի երկար է տեւել, քան պետք էր, եւ այն ունեցել են Facebook-ի համար հավելվածների կողմնակի մշակողները։ Նրանք այդ տեղեկությունները կարող էին ստանալ մինչեւ վերջերս, հիմա հասանելիությունը փակված է։ Թե երբ է դա արվել՝ չի ճշտվում։
Ընկերության ներկայացուցիչները մտադիր են տեղեկացնել իրենց 100 գործընկերներին իրավիճակի մասին։ Նրանց կխնդրեն հանել ողջ տեղեկատվությունը, որը կարող էին մինչ այդ ստացած լինել սխալի պատճառով։ Facebook-ի ներկայացուցիչներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ առայժմ որեւէ չարաշահում չի հայտնաբերվել այդ տեղեկությունների հետ կապված։
Facebook ընկերությանը մինչ այդ քանիցս քննադատել էին օգտատերերի տվյալների հավաքման եւ պահպանման խախտումների համար։ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը բազմիցս խոստացել է, որ սոցցանցում ավելի խնամքով կվերաբերվեն անհատական տեղեկություններին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...