Համացանցից օգտվողների թիվը հասել է 4,1 միլիարդի
Մոլորակի բնակչության 53 %-ը, կամ 4,1 միլիարդ մարդ հասանելիություն ունի համացանցին, եւ այդ թիվը շարունակում է աճել։ Այս մասին ասվում է Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) «Թվային զարգացման հարթություն․ փաստեր եւ թվեր 2019» զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԷՄՄ տվյալները հավաստում են, որ համացանցն ամենուր շարունակում է աճել»,- նշվում է զեկույցում։ Ընդ որում, 2018-2019 թվականներին այդ աճը կազմել է 5,3 %։
Դրա հետ մեկտեղ, մոլորակի 3,6 մլրդ բնակիչ չունի հասանելիություն համաշխարհային սարդոստայնին։ Նրանց մեծամասնությունը ամենացածր զարգացում ունեցող երկրների բնակիչներ են, որոնց 10-ից միայն երկուսն ունեն հասանելիություն համացանցին։ Եվրոպայում այդ ցուցանիշն ամենաբարձրն է (82,5 %), իսկ Աֆրիկայում՝ ամենացածրը (28,2 %)։
Ըստ ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն հանդիսացող ԷՄՄ-ի՝ 2019-ի վերջում աշխարհի ընտանիքների 57 %-ը տանը համացանցին հասանելիություն կունենա։ Անհատական համակարգիչների մասով վիճակն այդքան լավ չէ։ Ակնկալվում է, որ դրանց քանակն ընթացիկ տարում ընտանիքներում կաճի միայն 1 %-ով եւ այդ ցուցանիշը կկազմի 49,7 %։
Վերոհիշյալ զեկույցի համաձայն, ներկայումս մոլորակի բնակչության 96 %-ը գտնվում է բջջային թվային ազդանշանի հասանելիության գոտում։ 93 %-ի համար դա 3G կամ ավելի արդիական ցանցն է։ Եվրոպայում, արեւմտյան կիսագնդում եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծածկույթը կազմում է 95 %, արաբական երկրներում՝ 91 %, ԱՊՀ տարածքում՝ 88 %, Աֆրիկայում՝ 79 %։
«Աշխարհում համացանցից օգտվողների 48 %-ը կանայք են, 58 %-ը տղամարդիկ։ Բոլոր տարածաշրջաններում համացանցից օգտվող տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին, բացի Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, որտեղ այդ ցուցանիշը գործնականում հավասարվել է»,- նշում է Էլեկտրակապի միջազգային միությունը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...