Գիտնականները տեղեկացրել են, թե որ երկրները կհայտնվեն մասշտաբային ջրհեղեղների ռիսկի գոտում
2050 թվականին 300 միլիոն մարդ կարող է դառնալ ջրհեղեղների պոտենցյալ զոհ ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով: Այդ թիվը երեք անգամ ավելի է, քան ենթադրվում էր ավելի վաղ, նշված է Climate Central (ԱՄՆ) կազմակերպության՝ Nature Communications պարբերականում հրապարակված հոդվածում, հաղորդում է RG-ը:
Սքոթ Քալփի թիմը Climate Central-ից՝ կիրառելով կլիմայի փոփոխության կանխատեսման առավել ճշգրիտ մոդել (CoastalDEM), ներկայացրել է իրադարձությունների զարգացման իր անմխիթար կանխատեսումը առաջիկա 30 տարվա համար: Ըստ փորձագետների՝ բնական աղետները կազդեն մարդկանց 70 տոկոսի կյանքի որակի վրա ասիական ութ երկրներում. խոսքը վերաբերում է, մասնավորապես, Չինաստանին, Բանգլադեշին, Հնդկաստանին, Վիետնամին, Ինդոնեզիային, Թաիլանդին, Ֆիլիպիններին եւ Չապոնիային:
Ջրի մակարդակի ծայրահեղ բարձրացումը, որը հրահրվել է գլոբալ ջերմաստիճանի բարձրացմամբ, կվերաբերվի գրեթե ամբողջ մարդկությանը, սակայն ասիական երկրները կտուժեն ավելի շատ, քանի որ Ասիա մայրցամաքի արեւելյան մասի ափամերձ տարածքներում գտնվում են շատ խոշոր քաղաքներ:
Այսպես, համաձայն հետազոտության տվյալների, Չինաստանում 2050 թվականին ջրհեղեղի հետեւանքով կարող է զոհվել 93 մլն մարդ, ոչ թե 29 մլն, ինչպես համարվում էր նախկինում: Բանգլադեշում՝ 42 մլն (5 մլն-ի փոխարեն), Թաիլանդում՝ 12 մլն (1 մլն-ի փոխարեն), Հնդկաստանում՝ 36 մլն (5 մլն-ի փոխարեն): Պոտենցյալ զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել 300 միլիոնի:
Հեղինակները հայտնում են, որ արդեն այսօր շուրջ 110 մլն մարդ ապրում է ցամաքում, որը տեղակայված է մակընթացության մակարդակից ցածր: «Նրանք հավանաբար պաշտպանված են ափային ամրացումների միջոցով, որոնք կարող են չբավարարել համաշխարհային օվկիանոսի մակարդակի հետագա բարձրացման դեպքում»,-ասվում է հետազոտության մեջ:
Հեղինակները գրում են, որ եթե անգամ այսօր կտրուկ կրճատել ջերմոցային գազերի արտանետումը, XXI դարի վերջում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա շուրջ 50 սանտիմետրով (XX դարում այն բարձրացել էր 11-16 սանտիմետրով): Իսկ ամենաբացասական սցենարի դեպքում այն կարող է բարձրանալ 2 մետրով, եւ այդ ժամանակ դա կհանգեցնի հսկայական տարածքների խորտակմանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...