Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Ռանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համար ՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինա Նրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենք Ձեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եք Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Կրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցում Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի

Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդումՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. ԶելենսկիՌանոսի վնասվածքը կարող է լուրջ հարված լինել նաև Հայաստանի ազգային հավաքականի համարՄԹ նոր վարչապետն առաջին այցը կկատարի Ուկրաինաelections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակներըՆրան հանգստյան օր է հարկավոր, որից հետո մենք կրկին կզրուցենքՁեր քաղաքական ուժը գործում է թելադրության ժանրից․ երբ ձեզ թելադրում են, դուք գրում եքԳեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԿրեմլում Երևանին հիշեցրել են Թուրքիայի և այլ երկրների ԵՄ-ին անդամակցության փորձը«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ

Կարո՞ղ է արդյոք Մաքիավելիի ուսմունքը նպաստել Հայաստանում նոր քաղաքական դաշտի առաջացմանը

Առաջին հերթին այս հարցադրումը ցինիկ է հնչում, քանզի Մաքիավելին միշտ ասոցացվել է ցանկացած, այդ թվում նաև՝ անբարո արարքներ անելու գնով նպատակին հասնելու հայտնի ուսմունքի հետ։

Սակայն այս տարածված միֆը, ինչպես շատ այլ միֆեր, իրականությանը չի համապատասխանում։

Մաքիավելիի հանդեպ այս վերաբերմունքը համընդհանուր բնույթ ունի, թեև քաղաքագետներին ու պատմաբաններին վաղուց են հայտնի այս սխալ պատկերացման պատճառները։

Նախ կարճ ներկայացնենք, թե իրականում որն է եղել Մաքիավելիի ուսմունքի իրական նշանակությունը, որից հետո փորձենք հասկանալ, թե այդ մոտեցումները որքանով կարող են կիրառելի լինել նաև մեզ մոտ։

Ի՞նչ միջավայրում առաջացավ Մաքիավելին

Ինչպես հայտնի է, միջնադարյան վերածնունդը անտիկ աշխարհի արժեքների մասնակի վերականգնման յուրօրինակ փորձ էր, երբ եկեղեցու դերն ու նշանակությունը սկսեցին անկում ապրել, իսկ անհատի դերը կրկին սկսեց արժեվորվել։ Պետք է նշել, որ վերածննդի հայրենիքը միջնադարում դարձավ Իտալիան։ Պատճառն այն էր, որ այդ երկիրը տրոհված էր բազմաթիվ մասերի՝ քաղաք–պետությունների, որտեղ (գոնե մեծ մասում) հաստատված էին հանրապետական կարգեր։ Երբ ոչ անգլիական, ոչ էլ ֆրանսիական հեղափոխությունները դեռ չէին իրականացել, իտալական այս քաղաքներում փաստացի հաստատված էին այն ժամանակվա չափանիշներով բավականին լուրջ դեմոկրատական կարգեր։

Հասկանալի պատճառով այդ քաղաքներում կրոնի ու եկեղեցու դիրքը նույնպես ավելի նվազ վիճակում էր, քան այլ եվրոպական երկրներում։

Եվ տրամաբանական էր, որ հենց այստեղ պետք է ծնվեին աշխարհահռչակ Լեոնարդո դա Վինչին և Միքելանջելոն։

Եվ եթե անգլոսաքսոնական երկրներում դեռ սպասվելու էին կրոնական ռեֆորմացիայի պահանջները, ապա Իտալիային դա չէր սպառնում։ Քանզի այստեղ մարդիկ վաղուց փաստացի ապրում էին աշխարհիկ կյանքով։

Տրամաբանական էր, որ առաջադիմական արժեքների տեսանկյունից իտալացիները պետք է լինեին առաջամարտիկներ՝ դա Վինչին՝ նկարչության մեջ, Միքելանջելոն՝ քանդակագործության, իսկ քաղաքական տեսություններում այդպիսին դարձավ մեկ այլ հայտնի իտալացի՝ Նիկոլո Մաքիավելին։

Ո՞վ էր Նիկոլո Մաքիավելին

Մաքիավելին իտալական քաղաքներից մեկի՝ Ֆլորենցիայի պետական իշխանության շարքային ծառայողներից էր, ով մեծ մասամբ զբաղվում էր արտաքին գործերով։

Մաքիավելիի կյանքը կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի՝ մինչև 1512 թվականը, երբ նա աշխատում էր պետական համակարգում, և դրանից հետո, երբ նրան հեռացրեցին բոլոր տեսակի պաշտոններից, իսկ մի պահ նույնիսկ նա հայտնվեց բանտում։ Իր կյանքի այդ երկրորդ հատվածում նա արդեն զբաղված էր պատմագրությամբ, իր դիտարկումներով, որտեղից էլ ծնվեց նրա հանրահայտ «Տիրակալը» աշխատությունը։

Նրա գործունեության վերելքը 1502–1510 թվականներն էին, երբ նա ակտիվ դերակատարում ուներ Ֆլորենցիայի քաղաքական կյանքում։ Այդ ժամանակ Ֆլորենցիայի ղեկավարը Չեզարե Բորջիան էր՝ Հռոմի պապ Ալեքսանդր 6–րդի հարազատ որդին։

Այդ ժամանակ Բորջիային հաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել բացի Ֆլորենցիայից՝ նաև մի շարք այլ իտալական քաղաքներ։

Ընդհանրապես, Բորջիայի նպատակը ողջ Իտալիայի վերամիավորումն էր։ Սակայն դա նրան չհաջողվեց, քանզի կար լրջագույն պատճառ. Իտալիայի վերամիավորմանը դեմ էր Հռոմը։

Պատմականորեն Հռոմի պապերը մեծ դեր կատարեցին, որպեսզի Իտալիան երկար ժամանակ տրոհված մնար, քանզի վերամիավորված Իտալիան լրջագույն վտանգ կարող էր ներկայացնել Հռոմի պապի անդրազգային կարգավիճակին։

Ահա թե ինչու տրոհված իտալական քաղաքների շարքում ամենամեծ ու հզոր բանակն ուներ Հռոմի պապը, սակայն նա մատը մատին չէր խփում, երբ այդ քաղաքները նվաճվում եին ֆրանսիացիների կամ իսպանացիների կողմից։

Չե՞ որ Հռոմի պապը միայն իտալացիների պապը չէր։ Ահա թե ինչու Իտալիան հետագայում վերամիավորվեց՝ ի հեճուկս Հռոմի պապերի ցանկության։ Ահա թե ինչու Իտալիայի վերամիավորման ընթացքում որոշում կայացվեց Հռոմի պապին տալ առանձին պետության կարգավիճակ՝ անկախ իտալական իշխանությունից։

Սակայն դա իրականացավ հետագայում։

Իսկ 1500–ականներին առաջին գործիչը, ով փորձ արեց վերամիավորել Իտալիան, Չեզարե Բորջիան էր, որին ակտիվ փորձում էր օգնել իր քաղաքական խորհրդատվություններով Մաքիավելին։

Երբ Բորջիան գահընկեց արվեց 1512 թվականին, Մաքիավելիին նույնպես հեռացրին իշխանությունից, և նա ստացավ ազատ ժամանակ՝ զբաղվելու պատմագրությամբ։

Հենց այդ ժամանակ էլ ծնվեց նրա հանրահայտ աշխատությունը՝ «Տիրակալը»։ Հասկանալի է, որ տիրակալի դերում Մաքիավելին նկարագրել էր Չեզարե Բորջիային։

Մաքիավելին ոչ միայն հիացած էր Բորջիայով, այլ նաև մեծ հույս ուներ, որ նրա միջոցով ողջ Իտալիան վերջապես կվերամիավորվեր։

Ահա թե ինչու հանուն այդ նպատակի Մաքիավելին արդարացնում էր Բորջիային՝ իր՝ նպատակին հասնելու բոլոր միջոցներով։

«Տիրակալը» շարքային աշխատություն չէր։ Այստեղ ներկայացված էին այն ժամանակների համար հեղափոխական մոտեցումներ, քանզի կրոնական արժեքներով ապրող այն ժամանակվա քաղքենի եվրոպական միտքը չէր կարող մարսել Մաքիավելիի անկեղծ այն թեզերը, որոնք իրական կյանքում բոլորը կիրառում էին, սակայն ոչ ոք դա չէր ուզում խոստովանել։

Մաքիավելին այդ իմաստով Ամերիկա չէր հայտնագործել, պարզապես որպես քաղաքական միտք լեգիտիմացրեց այն, ինչ ընդունված էր կիրառել։

Ո՞րն էր Մաքիավելիի ուսմունքի գլխավոր իմաստը

Մինչ Մաքիավելին բոլոր քաղաքագետներն ու փիլիսոփաները գլխավոր հարցը համարում էին «ո՞րն է պետության նպատակը» թեզը։

Իսկ իշխանության հասնելու ուսմունք, որպես այդպիսին, չէր քննարկվում։

Մաքիավելին առաջինն էր, ով բաց ներկայացրեց նաև իշխանության հասնելու, այն պահելու և ուժեղացնելու հարցերը։

Ավելին՝ եթե նախքան Մաքիավելին այդ խնդիրները լուծելիս ոչ ոք վերը նշված նպատակները որպես աշխարիկ հարց չէր դիտարկում, ապա Մաքիավելին առաջինն էր, որ նշեց, որ իշխանության հասնելու և պահելու համար կրոնական ու բարոյական սկզբունքները կիրառելի չեն։ Այսինքն, ըստ Մաքիավելիի՝ իշխանության հասնելու համար պետք է կիրառվեն այն սկզբունքները, որոնք կկարողանան լուծել այդ հարցը։ Իսկ թե ինչքանով դա կարող է հակասության մեջ մտնել ընդունված բարոյական նորմերի հետ, կարևոր չէ։

Քանզի, ըստ Մաքիավելիի, պետության ստեղծման գաղափարն ավելի նվազ արժեք չէ, քան բարոյական և կրոնական նորմերի պահպանումը։

Այլ կերպ ասած՝ եթե Բորջիային, հանուն Իտալիայի վերամիավորման, անհրաժեշտ էր, որ նա բարոյական նորմերը խախտելով դա իրականացներ, ապա դա ընդունելի էր։ Քանզի, ըստ Մաքիավելիի, Իտալիայի վերամիավորման հարցն ավելի կարևոր էր, քան բարոյական նորմերի պահպանման գնով դրան չհասնելը։

Այսպիսով, Մաքիավելին չէր մերժում բարոյականությունը ընդհանրապես։ Պարզապես նա կարծում էր՝ բարոյականությունը, կրոնական արժեքները, էթիկան կարող են խաչվել կամ չխաչվել քաղաքական նպատակահարմարության հետ։

Բայց, ըստ նրա, չի կարելի բարոյականությունն ու կրոնական պոստուլատները ավելի բարձր դասել պետության վերամիավորման գաղափարից։ Քանզի նա տեսնում էր, որ Հռոմի պապերը, հանուն իրենց անդրազգային կարգավիճակի պահպանման, խոչընդոտում էին Իտալիայի վերամիավորմանը։ Այդ իսկ պատճառով Մաքիավելիի համար «չարի» ու «բարու» հասկացությունները դարձան հարաբերական։

Օրինակ՝ եթե հարևանը թունավորում է իր հարևանին նախանձից, դա վատ բան է։ Բայց եթե Բորջիան կարող է թունավորել իր թշնամուն՝ հարևան իտալական քաղաքի ղեկավարին, որպեսզի համատեղ զորքերով դիմագրավի իսպանացիներին, ապա դա կարող է համարվել «բարի գործ»։ Քանզի, ըստ Մաքիավելիի, «նպատակը արդարացնում է միջոցները»։

Մաքիավելին ռացիոնալ իդեալիստ էր, ով ձգտում էր, որ իր հայրենիքը վերամիավորվի։ Սակայն «նպատակը արդարացնում է միջոցները» եզրույթը նույնպես երկիմաստ բնույթ կարող է ունենալ։

Այդ իսկ պատճառով Մաքիավելիի ուսմունքից հետագայում սկսում էին օգտվել ոչ միայն պետական մեծ գործիչները, այլ նաև տականքները։ Քանզի այդ թեզի բարոյական լեգիտիմացիան երկիմաստություն է պարունակում։

Հետագայում Մուսսոլինին, Լենինը, Ստալինը, Հիտլերը և մյուսները կիրառում եին հենց Մաքիավելիի այս ուսմունքը՝ այն նախապես լեգիտիմացնելով իրենց համար։

Բայց նույն այդ սկզբունքը կիրառում էին նաև հակահիտլերյան կոալիցիայի անդամները՝ Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը՝ իրենց նպատակին հասնելու համար։ Այս դեպքում մենք այդ սկզբունքի կիրառումը համարում ենք որպես «բարի նպատակ», քանզի առանց դրա՝ նացիզմի հանդեպ հաղթանակը հնարավոր չէր լինի։

Այսպիսով, եթե ամփոփենք, ապա կարող ենք նշել, որ մաքիավելիզմը կիրառվում է բոլորի կողմից։ Թեև ոչ ոք չի ուզում խոստովանել դա։

Պարզապես պետք է հասկանալ, թե որ տարբերակում այն կարող է «բարի նպատակների» ծառայել, իսկ որ տարբերակում՝ ոչ։

Սա է խնդիրը։

Ի՞նչ դեր կարող է խաղալ մաքիավելիզմի կիրառումը Հայաստանում

Ապրիլյան հեղափոխության արդյունքում երկրի նախկին քաղաքական դաշտը փլուզվեց։

Սակայն հաշվի առնելով, որ այսօր մենք ունենք իշխանության մեջ մեկ մարդու վրա հիմնված համակարգ, ապա հասկանալի է, որ այդ մարդու վարկանշի անկումից հետո, ինչը ժամանակի ընթացքում անխուսափելի է լինելու, ունենալու ենք համընդհանուր պետական–քաղաքական ճգնաժամ, որը կարող է սպառնալ պետության քայքայմանը։

Նախկին իշխանության ժամանակ էլ երկրի ղեկավարի վարկանիշը բարձր չէր։ Սակայն պետությունը զարգանում էր նախկին կայացած համակարգի իներցիայի շնորհիվ։ Նախկին ղեկավարն այդ համակարգի լեգիտիմությունը կասկածի տակ չէր դնում։

Այսօր վիճակը բոլորովին այլ է։ Քանզի ներկայիս ղեկավարն անընդհատ կասկածի տակ է դնում իր կողմից ժառանգած համակարգը, բայց և նորն էլ չի կարողանում ձևավորել։

Այսօրվա կայունությունը պահպանվում է դեռ իր հեղինակության պահպահման շնորհիվ։ Ամիսներ անց իր հեղինակության վարկանիշը փոփոխվելու է, սակայն պաշտոնական մակարդակով հայտարարված այն եզրույթը, որ մենք այսօր «չկայացած պետություն ենք», մնալու է բոլորի հիշողության մեջ։

Ընդ որում, եթե ամիսներ անց նույն անձի կողմից հայտարարվի, որ արդեն «պետությունը կայացել է», ապա դա բոլորի կողմից կընկալվի որպես համազգային խաբեություն։

Իսկ եթե այդպիսի բան չհայտարարվի, ապա ամիսներ հետո պետության մեջ կայունությունը ինչպե՞ս է պահպանվելու։ Հարցը պատասխան չունի։

Ահա այս հարցադրումն է, որ պետք է մտահոգի բոլորին, և խնդիր դրվի նոր քաղաքական դաշտի ձևավորման համար, որտեղ նախկին վիրավորանքներն ու պատկերացումները պետք է մեղմվեն, քանզի առանց դրա ամիսներ անց մենք կարող ենք ունենալ խիստ վտանգված և կայունությունը խաթարված պետություն՝ դրանից բխող լրջագույն վտանգներով։ Ադրբեջանի սպառանալիքները, միևնույն է, մեզ կստիպեն արագ կողմնորոշվել։ Կհասցնենք դա, թե ոչ, խնդիր է։ Եվ ինչքան շուտ դա հասկանանք, այնքան լավ, որպեսզի մեր այսօրվա հայկական «Չեզարե Բորջիան» նոր գեներացված վերնախավի հետ կարողանա հասնել իր նպատակին։

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org