Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
Հայաստան

«Արեգունի» դամբարանադաշտը կարող է տուրիստական գրավիչ վայր դառնալ, սակայն այժմ վտանգված է․ Իրենա Քալանթարյան

Տավուշի մարզկենտրոն Իջեւանից 17 կմ դեպի հարավ-արեւմուտք գտնվող Հովք գյուղի տարածքում՝ «Արեգունի» հանդամասում հայտնաբերված մթա I հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտը կարող է տուրիստական կարեւոր վայր դառնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից Իրենա Քալանթարյանը։

Նրա խոսքով՝ այդ տարածքում 1970-ական թվականների սկզբին հայտնաբերած ածխահանքն ուսումնասիրելու նպատակով կառուցվել էր երկրաբանական ավան, որի մի քանի շենքերի ու օժանդակ շինությունների կառուցման արդյունքում մեծապես վնասվել էր շուրջ 2 հա (ըստ նախնական ուսումնասիրություն¬ների) տարածք ունեցող դամբարանադաշտը, որը, սակայն, Տավուշի մարզի Հովք գյուղի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված չէ։

«Թաղման կառույցները բացառիկ են, քանի որ խցերը շարված են կտրվածքում բազմանիստ, երկայնակի քարաբեկորներով, որոնք բերվել են մոտակա լեռներից: Նմանօրինակ թաղման կառույցներ առայժմ հայտնի չեն, ինչը հնագիտական հուշարձանը դարձնում է չափազանց կարեւոր»,-նշեց հնագետը:

Իրենա Քալանթարյանը պատմեց, որ դամբարաններից գտնված եւ հավաքված նյութերը, որոնք ներկայացված են կավանոթներով, բրոնզե եւ սարդիոնե առարկաներով բերվել են ինստիտուտ, ուր վերականգնվել, գծանկարվել եւ լուսանկարվել են:

Նա վստահություն հայտնեց, որ դամբարանադաշտի հետագա, փրկարարական պեղումները առաջնահերթ միտված են լուծելու կարեւորագույն գիտական խնդիր․ «Ինչպես նաեւ Հայաստանում` եւ հատկապես մարզում, կնպաստեն չափազանց կարեւորվող զբոսաշրջության ծրագրերի իրականացմանը: Ճիշտ կոնսերվացման եւ պահպանման գործընթացները տարածքը կդարձնեն հիրավի ճանաչված եւ սիրված զբոսաշրջության մի վայր»:

Գիտնականը համոզված է՝ ունենալով հարուստ հնագիտական պոտենցիալ, պետք է փորձ կատարենք Հայաստանում եւս սկսելու հնագիտական հուշարձան (հնագիտական շրջայցների միջոցով նոր հնավայրերի բացահայտում, պեղումներ, գիտական ուսումնասիրություն, ներկայացում գիտական հրատարակություններով, հնագիտական ամառային դպրոցների պրակտիկայի ակտիվ կիրառում) տուրիստական այցելավայր (պեղված հնավայրի պահպանություն, կարեւոր եւ երեւելի հատվածների կոնսերվացում, որոշ դեպքերում բացօթյա թանգարանների, արգելոց-թանգարանների ստեղծում, եւ ինչու ոչ, որոշակի գումարի գանձում՝ հուշարձանի պահպանության եւ այլ ծախսերն հոգալու համար) կառուցվածքի կիրառման ակտիվ փոխկապակցությունների գործընթացները»:

«Հուշարձանի մասին հստակ պատկերացում կազմելու համար զննվել են չորս ավերված դամբարաններ: Արդյունքում պարզվել է, որ թաղման կառույցները ունիկալ են՝ սարքված կտրվածքում բազմանիստ քարաբեկորներով, որոնք բերվել են հավանաբար մոտակա լեռներից: Նյութի նախնական քննությունը թույլ է տալիս թվագրել դամբանային կառույցները մթա I հազարամյակի առաջին կեսով (մթա VIII-Vդդ․)»,-հավելեց նա:

Իրենա Քալանթարյանը, սակայն, շեշտում է՝ վերոհիշյալ ծրագրերն իրականացնելու համար դժվար է ֆինանսավորում գտնելը ոչ միայն պեղումներ իրականացնելու, այլ նաեւ զբոսաշրջային հետաքրքիր ու գրավիչ վայր դամբարանադաշտը դարձնելու համար։