Ինչո՞ւ չի կարելի չնախաճաշել. գիտնականները նշել են եւս մեկ պատճառ
Չնախաճաշելն իրոք վնասակար է առողջության համար, ինչպես պնդում են Բրազիլիայի Սան Պաուլուի համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները։ Պարզվում է՝ մարդիկ, ովքեր կանոնավորապես չեն նախաճաշում, ենթակա են ճարպակալման (հատկապես դեռահասները) եւ 2-րդ տեսակի դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների ժամանակից շուտ առաջացման ավելի մեծ ռիսկի։
Ինչպես տեղեկացվում է MedicalXpress-ի մամուլի ամփոփագրում, հետազոտողներն ուսումնասիրել են 12,5-17,5 տարեկան 3528 դեռահասի, որոնք Եվրոպայի տասը խոշոր քաղաքների բնակիչներ են, ինչպես նաեւ 14-18 տարեկան բրազիլացիների տվյալները։ Նրանք ցանկանում էին հասկանալ՝ կապ կա՞ արդյոք երեխաների կենսակերպի (ներառյալ ֆիզիկական ակտիվության մակարդակը), սննդակարգի եւ տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկի միջեւ։ Միեւնույն ժամանակ, հաշվի են առնվել մարմնի զանգվածի ինդեքսը, հասակը, իրանի շրջագիծը եւ դրա հարաբերակցությունը հասակին։
Ինչպես պարզվել է, չնախաճաշած տղաների մոտ իրանի միջին շրջագիծը 2,12-2,61 սանտիմետրով ավելին է եղել, քան նրանց իրանի շրջագիծը, ովքեր նախաճաշել էին, իսկ աղջիկների մոտ այդ թիվը եղել 1,97 սանտիմետր։ Մարմնի զանգվածի միջին ինդեքսը չնախաճաշածների մոտ նույնպես ավելին է եղել, անգամ չնայած առողջ քնին։
Մեկ այլ հետազոտություն նույնպես ցույց է տվել, որ նախաճաշից կանոնավորապես հրաժարվող մարդիկ մյուսներից ավելի շատ կարող են մահանալ սրտի հիվանդություններից։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...