Գիտնականները հերքել են սուրճի ազդեցությունը քաղցկեղի դեմ պայքարում
Ամեն օր սուրճ խմելու սովորությունը ոչ մի կերպ չի ազդում քաղցկեղի առաջացման ռիսկի կամ դրանից մահանալու վրա, պարզել են QIMR Berghofer (Ավստրալիա) Բժշկական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է International Journalof Epidemiology ամսագրում։
Ինչպես ասվում է MedicalXpress-ի մամուլի ամփոփագրում, հետազոտողներն ուսումնասիրել են 46 հազար մարդու տվյալներ, որոնց մոտ ախտորոշել են քաղցկեղ (կաթնագեղձի, ձվարանների, թոքերի եւ շագանակագեղձի), ներառյալ մոտ 7000 հազար մարդ, որոնք մահացել են այդ հիվանդությունից։ Այդ պացիենտների գենետիկ ինֆորմացիան եւ սննդի նախասիրությունները համեմատել են 270 հազար մարդկանց տվյալների հետ, որոնք երբեք չեն հիվանդացել ուռուցքաբանական հիվանդություններով։
Ինչպես պարզվել է, սուրճը չի ավելացնում հիվանդացությունը, բայց չի էլ պաշտպանում հիվանդությունից։
Գիտնականների խոսքով, թեեւ կան աշխատանքներ, որոնք ցույց են տալիս, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը, բայց եւ կան տվյալներ այն մասին, որ սուրճի հանդեպ գենետիկ հակվածություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում այդ հիվանդությանը։ Նման հակասությունն արդյունքներում մատնանշել է հավելյալ հետազոտությունների անհրաժեշտության մասին։ Նոր աշխատանքը, սակայն, ցույց է տվել, որ սուրճի օգտագործման հակվածությունը ոչ քաղցկեղի ռիսկի գործոն է, ոչ էլ քաղցկեղից պաշտպանվելու միջոց։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...