Գիտնականները պարզել են, թե ինչու են պաշտոնյաները կաշառք վերցնում
Կոռուպցիան տարբեր ձեւերով է արտահայտվում, ներառյալ՝ ֆավորիտիզմ, կլիենտելիզմ (քաղաքական աջակցման համար ապրանքների եւ ծառայությունների փոխանակում) եւ պետական միջոցների շորթում: Կիրառական համակարգի վերլուծության միջազգային ինստիտուտի հետազոտողները կենտրոնացել են կոռուպցիայի մեկ ձեւի վրա՝ պետական հաստատություններում կաշառակերություն, գրում է Naked-Science-ը:
Մասնագետները պետական հաստատությունների լայն սահմանում են օգտագործում. նրանք դիտարկել են նաեւ ինստիտուտներ, որոնք կառավարվում են պետական անձանց, ինչպես նաեւ ֆուտբոլային դատավորների, լրագրողների կամ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների կողմից: Այլ կերպ ասած՝ հեղինակները հետազոտության մեջ ներառել են պետական պաշտոնական անձանց, որոնք ունեն իշխանություն՝ հիմնված սոցիալական վստահության վրա:
Թիմը վերլուծել է կաշառակերության հիմնական մոդելը: Հետազոտողները նախ կարծել են, որ այդ մոդելում սոցիալ-տնտեսական «խաղացողները» ղեկավարվում են անձնական շահերով: Գիտնականների նպատակն է եղել մոդել ստեղծել, որը ֆիքսում է առանցքային դինամիկան, որն ակտուալ է մի շարք կոնկրետ համակարգերի համար: Մասնավորապես, հետազոտողները ցանկացել են ցույց տալ, որ առանձին գործակալների ադապտացումը ցույց է տալիս կոռուպցիայի դեպքերի կրճատում եւ աճ՝ հասարակության մեջ վստահության ուժեղացման եւ թուլացման համակցությամբ:
Հետազոտողները կազմակերպությունների գործունեությունը շրջանների են բաժանել. նախ պետական հաստատությունների ղեկավարները գործում են անձնական շահերից ելնելով, կոռուպցիոն գործարքներ են կատարում, ապա պետությունը սկսում է այդ հաստատություններին կասկածել եւ մի շարք ստուգումներ է իրականացնում՝ մեծացնելով գործունեության մոնիթորինգի ջանքերը: Սակայն հակակոռուպցիոն միջոցները շատ թանկ են, եւ ծախսերի կրճատումը որոշ ժամանակ անց կոռուպցիոն գործունեության վերսկում է ենթադրում:
Գիտնականների թիմը հուսով է, որ իրենց վերլուծությունը կօգնի արդյունավետ եւ արդարացված հակակոռուպցիոն միջոցներ ձեռնարկել:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...