Ինչո՞վ է վտանգավոր քաշի պակասելը տարեց հասակում
Քաշի տատանումները տարեց հասակում բացասաբար կարող են անդրադառնալ առողջության վրա։ Համաձայն Քյունբուկսկյան ազգային համալսարանի (Հարավային Կորեա) գիտնականների հետազոտության, քաշի զգալի ավելացումը կամ պակասումը բարձրացնում է տարեց մարդկանց մոտ թուլամտության առաջացման վտանգը։
Հետազոտության շրջանակում վերլուծվել են 60-79 տարեկան ավելի քան 67 հազար մարդու տվյալներ։ Բացի մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ), հաշվի են առնվել նաեւ փորձարկվողների կարդիոմետաբոլիկ ռիսկի եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակի գործոնները։ Հինգ տարի հետո մոտ 4900 տղամարդկանց եւ մոտ 6700 կանանց մոտ հայտնաբերվել է թուլամտություն։
Գիտնականները պարզել են, որ ՄԶԻ ավելացումը կամ պակասումը 10 տոկոսով եւ ավելի երկու տարվա ընթացքում բարձրացնում է թուլամտության զարգացման ռիսկը նրանց համեմատ, որոնց քաշը մնացել է կայուն մակարդակի։ Հատկանշական է, որ այս փոխադարձ կապն առավել ակնհայտ նկատվել է տղամարդկանց մոտ. նրանց մոտ ավելորդ քաշի դեպքում թուլամտության հավանականությունը բարձրացել է 25 տոկոսով, այն դեպքում, երբ կանանց մոտ՝ 17 տոկոսով։ Քաշի կտրուկ նվազման դեպքում թուլամտության ռիսկը բարձրացել է 26 եւ 15 տոկոսով՝ համապատասխանաբար։
Չնայած հետազոտությունը դիտորդական էր, գիտնականները կոչ են անում, այնուամենայնիվ, ուշադրություն դարձնել ստացված արդյունքներին եւ վերահսկել քաշը տարեց հասակում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...