Որ սննդակարգն է նվազեցնում կաթնագեղձի քաղցկեղից մահանալու վտանգը
Գիտնականները պարզել են, թե որ սննդակարգն է նվազեցնում կաթնագեղձի քաղցկեղից մահվան վտանգը: Համաձայն մի խումբ գիտականների հետազոտության՝ կրծքի քաղցկեղի դեպքում օրգանիզմի վրա դրական ազդեցություն ունի ցածր յուղայնությամբ դիետան: Ծավալուն աշխատանքի արդյունքները կներկայացվեն ընթացիկ տարվա հունիսի 2-ին Չիկագոյուն Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության ամենամյա ժողովի շրջանակներում:
8.5 տարի տեւած հետազոտության մեջ ներգրավվել են 50-79 տարեկան 48 835 առողջ կանայք: Փորձարկվողները բաշխվել էին երկու խմբի: Առաջին խմբի կամավորները կրճատել էին յուղոտ սննդի օգտագործումը ընդհանուր օրվա նորմայից մինչեւ 20 տոկոսով՝ ընդ որում՝ ավելացնելով օգտագործվող մրգերի, բանջարեղենի եւ հացահատիկային կուլտուրաների քանակը: Երկրորդ խմբի մասնակիցները որեւէ փոփոխություն չէին կատարել իրենց սովորական սննդակարգում:
Հետազոտության ավարտից հետո հաստատվել էր, որ, չնայած կրծքագեղձի քաղցկեղի քանակը երկու խմբերում էլ հավասար էր, առաջին խմբի մասնակիցների մոտ ցանկացած պատճառով մահվան վտանգը ցածր էր 35 տոկոսով՝ ի տարբերություն վերահսկող խմբի: Բացի այդ, հետազոտության ավարտից 20 տարի անց առաջին խմբի կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղից մահանալու վտանգը 21 տոկոսով ցածր էր:
Լոս Անջելեսի Հարբոր-ՈՒԿԼԱ բժշկական կենտրոնից բժիշկ Ռոուեն Հլեբովսկին ընդգծել է ստացված արդյունքների կարեւորությունը: Նշվում է, որ այդ ռանդոմացված կլինիկական հետազոտությունը ցույց է տալիս կապը չափավոր սննդի եւ կրծքի քաղցկեղից մահվան վտանգի միջեւ:
Գիտնականները պատրաստվում են շարունակել հետազոտությունները՝ ուշադրությունը կենտրոնացնելով երկու խմբերի մասնակիցների արյան փոփոխությունների վրա:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ