Ինչու՞ են հավկիթները խորհուրդ տալիս բանջարեղենի հետ ուտել
Հավկիթները խորհուրդ են տալիս բանջարեղենի հետ ուտել. այդպիսով օրգանիզմը կարող է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ յուրացնել, ինչպես պնդում են Պեռդյուի համալսարանի գիտնականները:
Նրանց հետազոտության համաձայն՝ բանջարեղենի հետ ձվերի օգտագործման ժամանակ օրգանիզմի կողմից օգտակար նյութերի յուրացման աստիճանը զգալիորեն բարձրանում է: Մասնավորապես կարոտինոիդիներ հակաօքսիդանտային նյութերի քանակը, որոնք պարունակվում են պոմիդորներում, հազարի տերեւներում եւ գազարում հավկիթների հետ օգտագործման ժամանակ կարող է 9 անգամ ավելանալ:
Գիտնականները փորձեր են անցկացրել, որոնց ժամանակ տղամարդիկ բանջարեղենային աղցանների մի քանի տարբերակներ են կերել՝ առանց ձվերի եւ տարբեր քանակությամբ ձվերով:
Պարզվել է, որ աղցանում ձվերի ավելացման դեպքում օրգանզիմում ավելացել է բետա կարոտինի, ալֆա կարոտինի, լիկոպինի, լյուտեինի եւ զեակսանտինի յուրացումը: Ընդ որում լյուտեինի եւ զեակսանտինի աղբյուր է եղել ձվի դեղնուցը, իսկ մնացած նյութերը պարունակվել են բանջարեղենում:
Մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղենային աղցաններում ավելացնել հավկիթներ: Նրանք հիշեցրել են, որ գազարում պարունակող բետա կարոտինը օրգանիզմում փոխակերպվում է A վիտամինի, որն օգնում է լավ տեսողություն եւ ուժեղ իմունային համակարգի պահպանմանը:
Պոմիդորներում պարունակվող լիկոպինը նպաստում է թոքերի, շագանակագեղձի, ստամոքսի քաղցկեղի ռիսկի զարգացման նվազմանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...