Արհեստական ժպիտը կարող է բարձրացնել տրամադրությունը. գիտնականներ
Արհեստական ժպիտն իսկապես կարող է բարձրացնել տրամադրությունը, սակայն իրականում դրա ազդեցությունն ավելի թույլ է արտահայտված, քան համարվում է: Այդ եզրահանգմանն էն եկել ԱՄՆ-ից գիտնականները՝ առկա հետազոտությունների ծավալուն մետավերլուծության արդյունքների համաձայն, հաղորդում է Planet-today-ը:
Գիտնականները վերլուծել են չորս տասնյակ հետազոտություն, որոնք նվիրված էին արտահայտված հույզերի եւ տրամադրության միջեւ կապերին, եւ հաստատել են ժպիտի հետադարձ կապի մասին տեսությունը:
«Իսկապես, ժպիտը, անգամ արհեստական կերպով առաջացած, որոշակիորեն ներազդում է ուղեղի վրա՝ ակտիվացնելով դրա այն մասերը, որոնք պատասխանատու են հուզական տրամադրվածության համար: Ժպիտի հետադարձ կապը կարող է բարձրացնել տրամադրությունը: Սակայն այդ ազդեցությունը, ինչպես ցույց է տվել մեր մետավերլուծությունը, այդքան արտահայտված չէ, որքան համարում են որոշ հետազոտողները»,-նշում են նոր գիտական աշխատության հեղինակները:
Գլխուղեղում հոգեհուզական ֆոնի կենտրոնների եւ դեմքի մկանների միջեւ եղած հետադարձ կապը հետազոտելու փորձերն անցկացվել են դեռեւս տասնյակ տարիներ առաջ:
Այդ փորձերի արդյունքները չափազանց լավատեսական էին եւ ընդհանուր առմամբ այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը, այդ պատճառով բազմաթիվ մարդկանց մոտ ամրապնդվել էր ժպիտի հրաշագործ ուժի մասին կարծրատիպը: Թեպետ, ինչպես հայտնի է, չկա ծուխ առանց կրակի, իսկ դա նշանակում է, որ կարող եք, այնուամենայնիվ, ժպտալ տրամադրությունը բարձրացնելու համար. դա ունի ավելի թույլ ազդեցություն, քան համարվում էր, սակայն դեռ գործում է:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...