Ինչպես պառկած 18 հազար դոլար աշխատել
Էնդրյու Իվանիցկին մասնակցել է ՆԱՍԱ -ի կողմից անցկացվող հետազոտությանը, որը նվիրված էր անկշռելիության պայմաններում մարդու օրգանիզմի ուսումնասիրությանը:
«Փող ստանալ միայն անկողնում պառկելու համար՝ սկզբում դա երանություն է թվում, բայց հետո հասկանում ես, որ սովորական գործողությունները՝ լոգանք ընդունելը, կարիքները հոգալը, քնելը, լուրջ խնդիր են քեզ համար»,- պատմում է Էնդրյու Իվանիցկին:
Փորձարկման էությունն այն է, որ փորձարկվողը երկար ժամանակ պառկած վիճակում պետք է մնա: Այդ դիրքում օրգանիզմում որոշակի փոփոխութուններ են կատարվում, որոնք նման են անկշռելիության պայմաններում կատարվող փոփոխություններին: Իվանիցկին անկողնուց վեր չի կացել 70 օր: Նրան վճարել են դրա դիմաց 18 հազար դոլար:
«Կյանքում առաջին անգամ ես ոչ մի հոգս չունեի՝ պառկած կարդում էի, համակարգչային խաղեր խաղում, մեդիտացիա անում առավոտից երեկո: Ես շնորհակալ եմ այդ հնարավորության համար»,- ասել է Էնդրյուն փորձարկման սկզբում:
Որոշ ժամանակ անց նրա մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել՝ դիետիկ սնունդ, բժշկական թեսթեր ու ձանձրույթ: Բայց իսկական փորձություն է դարձել սիրած աղջկա հանդեպ կարոտը: Մեկ անգամ աղջիկը եկել է տեսակցելու, սակայն բժիշկներն արգելել են անգամ աննշան ֆիզիկական շփումը:
«Մենք անգամ չկարողացանք զբոսնել կամ ընթրել միասին, քանի որ իմ սնունդը դիետիկ էր: Բայց նրա այցելությունն ինձ հիշեցրեց այն կյանքի մասին, որ սպասվում է դրսում: Դա ինձ ուժ տվեց»,- ասել է Էնդրյուն:
Երբ փորձարկումից հետո բժիշկները նրան ոտքի կանգնեցրին, զգուշացրին, որ մինչ այդ որևէ մեկը չի կարողացել 15 րոպեից ավելի երկար կանգնել: Իվանիցկին էլ բացառություն չեղավ: Նա սկսեց կորցնել գիտակցությունը: Նրան վերադարձրին մահճակալ: Պետք եղավ 2 շաբաթ, որպեսզի փորձարկվողը վերադառնա իրական, «ուղղահայաց» կյանք:
Ստանալով հոնարարը՝ Իվանիցկին սկսեց մտածել նոր փորձարկման մասնակցելու մասին: Բանն այն է, որ հարբուխի դեղամիջոցի 10-օրյա փորձարկման համար անհրաժեշտ են կամավորներ, որոնց կվճարվի 2000 դոլար:
Ի դեպ, NASA-ն նոր կամավորներ է փնտրում երկու ամսով պառկած փորձարկման համար, այս անգամ՝ կին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...