Ինչու՞ «ճակատագրական» գեղեցկուհիները չեն կարող ղեկավարներ լինել
Գիտնականները որոշել են պարզել, թե ինչու ղեկավար կանանց շրջանում այդքան քիչ են ճակատագրական գեղեցկուհիները եւ անսպասելի եզրակացության են եկել: Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ամեն ինչում մեղավոր է «ճակատագրական կնոջ էֆեկտը», երբ թույլ սեռի գրավիչ ներկայացացուցիչը ընկալվում է որպես սպառնալիք կարիերայի եւ ընտանեկան բարօրության համար:
Փուլմենում Վաշինգտոնի նահանգի համալսարանից Լի Շեպարդը նշում է, որ գեղեցկուհիները նման բացասական զգացումներ են առաջացնում ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց մոտ:
Փորձի շրջանակում գիտնականները մի քանի տասնյակ հորինված պատմություններ են գրել կորպորացիաներում խնդիրների կամ հաջողությունների մասին, որտեղ ղեկավարում էին կամ գեղեցկուհիներ կամ ստանդարտ արտաքին տեսքով տղամարդիկ եւ կանայք: Ամեն մի պատմությանը կցված է եղել նաեւ «ղեկավարի» նկարը, որպեսզի մասնակիցները (200 մարդ) կարողանան գնահատել նրա գրավչության աստիճանը, ինչպես նաեւ այն, արդյոք նա վստահություն առաջացնում է, թե ոչ:
Պարզվել է, որ երկու սեռերի ներկայացուցիչները անվստահորեն են վերաբերվել հենց գեղեցիկ կին ղեկավարներին՝ անկախ նրանից, որ գործունեության ոլորտում է նա զբաղեցրել ղեկավար պաշտոնը:
Ընդ որում նրանց անվստահության աստիճանն անգամ կախված չի եղել հորինված պատմություններում նկարագրված այս կամ այն ընկերությունում խնդիրների առաջացման պատճառներից:
Այսպիսով այն փաստը, որ գեղեցիկ կանայք հազվադեպ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում կապված է ոչ թե խտրականության, այլ այսպես կոչված «ճակատագրական կնոջ էֆեկտի» հետ, երբ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ենթագիտակցորեն գեղեցկուհիներին որպես սպառնալիք են ընկալում: Այսպիսով տղամարդկանց համար գրավիչ կինը վտանգ է ընտանեկան բարօրության համար, իսկ կանաց համար դառնում է մրցակից՝ հակառակ սեռի ուշադրության համար պայքարում:
Հետազոտության արդյունքները հրապարակված են Sex Roles ամսագրում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար