Կյանքը երկարացնելու տասը պարզ կանոն
Ոչ մի բարդ բան չկա
Երջանիկ ու առողջ կյանքի կանոնները բալանսավորված սնունդն ու ֆիզիկական ակտիվությունն են, ինչպես փաստում են շատ բժիշկներ ու առողջապահական կազմակերպություններ։ Բայց դա դեռ ամենը չէ։ Լիարժեք հանգիստն ու պոզիտիվ տրամադրվածությունը նույնպես կարևոր դեր են խաղում։
Հայտնի նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վլադ Չիուրեան այս ցանկին ևս մի քանի պարզ կանոններ է ավելացնում։
1. Վաղ արթնացիր, առաջին աքաղաղների հետ, սակայն 09:00-ից ոչ ուշ, այլապես ամբողջ օրը կհորանջես ու քեզ հոգնած կզգաս։
2. Օդափոխեք այն տարածքը, որտեղ գտնվում եք, կամ հաճախ գտնվեք մաքուր օդում։ Ուղեղին հնարավորություն տվեք հագենալ թթվածնով։
3. Շարժումը կյանք է։ Աշխատանքում ընդմիջում հայտարարեք սենյակում պարզապես քայլելու կամ պարզ ֆիզիկական վարժություններ կատարելու համար։
4. Առավոտյան ցնցուղ ընդունեք։ Այն կօգնի ձեզ արթնանալ, թարմանալ, կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կցրի ընկճախտը։
5. Նախաճաշեք լռության մեջ՝ չշեղվելով թերթ կարդալու, հեռախոսի կամ հեռուստացույցի վրա։ Կենտրոնացեք միայն ուտելիքի վրա։ Դա կլավացնի մարսողությունը։
6. Թեյը կամ սուրճը խմեք առանց շտապելու, առավել ևս՝ ոչ ոտքի վրա։ Դանդաղ արեք դա ու մտածված։ Կրկին՝ մի շեղվեք սոցցանցերի ու այլ բաների վրա։
7. Հաճախ ժպտացեք։ Այդպես դուք կարող եք խաբել ուղեղին. Այն ձեր ժպիտը որպես ազդանշան կընդունի այն մասին, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, անգամ, եթե դա այդպես չէ, ու կնվազեցնի օրգանիզմում սթրեսի հորմոնի մակարդակը։
8. Ճաշը կիսեք ընկերոջ հետ։ Ավելի լավ է մի թեթև քաղցած մնալ, քան չափից դուրս շատ ուտել։ Օրգանիզմն ավելորդ աշխատանքով մի ծանրաբեռնեք։
9. Ընթրիքը տվեք թշնամուն։ Երեկոյան սնունդը պետք է առավելագույնս թեթև լինի։ Մի օգտագործեք մարսողության համար ծանր մսային ու ճարպոտ կերակուրներ, օրգանիզմին հանգստանալու հնարավորություն տվեք։
Առավել ևս սխալ է երեկոյան ալկոհոլային խմիչքներ օգտագործելը։ Այն խանգարում է քնել, իսկ չէ՞ որ 10-րդ կանոնը…
10. Լիարժեք քունն է…
Ժամանակակից հասարակության մեջ փորձում են գտնել քիչ քնելու եղանակը, որպեսզի ավելի շատ բան հասցնեն անել։ Սակայն դա ճիշտ մոտեցում չէ։ Քունը նույնքան կարևոր է մեզ համար, որքան սնունդն ու օդը։
Պետք է պառկել քնելու կես գիշերից ոչ ուշ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար