Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին Նոր բացահայտումներ Ամբերդում Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Վառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Գիտություն

Չփլուզենք առանց այդ էլ դժվարին կացության մեջ գտնվող գիտությունը. գիտաշխատողները խիստ դժգոհ են կառավարությունից

Երևանի պետական համալսարանում այսօր, հունվարի 25-ին, հավաքվել էին ԵՊՀ շուրջ երկու հարյուր գիտաշխատողներ՝ քննարկելու կառավարության կողմից ներկայացված նոր օրենքը, որով նախատեսվում է հիմնադրամներում բազային ֆինանսավորումը դարձնել մրցութային:

NEWS.am-ի հետ զրույցում Փորձարարական հոգեբանության լաբորատորիայի վարիչ Հրանտ Ավանեսյանն ասաց, որ գիտահետազոտական լաբորատորիաների աշխատակիցներին զանգով են տեղեկացրել գիտահետազոտական աշխատանքները չֆինանսավորվելու մասին. «Այդ մարդկանց մեծ մասը հիմնական աշխատողներ են, դասախոսներ և կես դրույքով գիտաշխատողներ: Ոչ մի փաստաթղթային իրազեկում, ոչ մի պայմանագրի խզման հիմքեր չկան»:


Եթե օրենքն ընդունվի, ապա այն կվերաբերի 12 գիտական կազմակերպության:

Գիտաշխատողները որոշել են դիմել ՀՀ վարչապետին, ինչի համար անցկացրին ստորագրահավաք. «Գիտության պետական կոմիտեի համար էլ է այս օրենքը անակնկալ, մենք չենք ուզում այդ ենթակառուցվածքներին դիմել, միանգամից կառավարությանը կդիմենք: Չփլուզենք առանց այդ էլ դժվարին կացության մեջ գտնվող մեր գիտությունը»,-ասաց պրն. Ավանեսյանը:

Մինչ գիտաշխատողները քննարկում էին իրենց հետագա քայլերը, նրանց մոտեցավ ԵՊՀ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Ներկաներին նա հորդորեց սպասել. « Գիտպետկոմի նախագահը խոստանում է երեք ամսվա համար իրավիճակը թողնել նույնը, այնուհետև ամենայն հավանականությամբ նույն ձևով կշարունակենք աշխատել»:

Ներկաներից մեկը հետաքրքրքվեց՝ մրցույթից հետո լաբորատորիաները նույն արտոնություններո՞վ կաշխատեն, պրոռեկտորը հումորով պատասխանեց. «Ի՞նչ արտոնություն ունեիք որ»:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դոցենտ, ավագ գիտաշխատող Հեղինե Ղազոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գոհ չէ գիտպետկոմի հայտարարությունից, քանի որ անորոշ է, թե ինչ կլինի իրենց հետ երեք ամիս հետո. «Բազային լաբորատորիայի հիմնական իմաստը բուհի ներսում գիտություն անելն է, իսկ գիտությունը պետք է ֆինանսավորվի պետության կողմից: Հայտարարում են, որ բազային լաբորատորիաները պետք է մրցույթով անցնեն, ենթադրենք՝ քիմիայի ֆակուլտետի լաբորատորիան մրցույթով շահել է մեկ ուրիշը, ի՞նչ պիտի անի տեղի գիտաշխատողը»:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց, որ կսպասեն գիտպետկոմի հայտարարությանը, որից հետո կորոշեն իրենց հետագա քայլերը:

Հավելենք, որ օրերս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ նման առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ-ն ամսական կկորցնի 50 մլն դրամ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am