Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերը Հայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում Կառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհները COP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումից Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիս Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը Առևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալ

Ժամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերըՀայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունումԹատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ումԳրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներումԿառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհներըCOP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումիցՀայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի ԼիբանանինՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԸնտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիսԵվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկըԱռևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալՀայաստանի մշտական բնակչությունն ավելացել էԱստանայում մեկնարկել են Տոկաևի և Էրդողանի բանակցություններըԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը«Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեցՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբԸնտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտեԿիբեռանվտանգության ոլորտում կսահմանվի կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթն անցկացվելու է ՀայաստանումՀասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը․ ԿԸՀՀեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն օրինական է. ՀՀՌՑ-ն հերքում է տարածվող լուրերըԸնտրակաշառքի կասկածի դեպքում գաղտնալսման և բնակարանների ներքին դիտման իրավունքԴատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամՀայաստանը չի կարող ապրել մշտական վախերովԼիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Իրանի դեմՀայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովՔիր Սթարմերը հրաժարական չի տա և «կպայքարի», եթե առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշի մարտահրավեր նետել իրենԿրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿՀՀ գլխավոր դատախազը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներինՀամագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերինԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նեթանյահուի այցի մասին տեղեկությունները «լիովին անհիմն» ենՌուսական զորքերը զանգվածային հարձակում են գործել Կիևի վրաՔրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտելԸմբիշ Ալեքսան Շալջյանն՝ արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիրԾառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանությունԻնչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի ենՎրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժություններըՖիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում էԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա ԹալայինիկԸնտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊՄեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքերԼոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Բիզնես

Հայաստան–Վրաստան. անփորձ զբոսաշրջիկի համեմատական վերլուծությունը

2016 թվականի սեպտեմբերին ես եւ ամուսինս հաջողացրինք երկշաբաթյա ճամփորդության ընթացքում այցելել ե՛ւ Հայաստան, ե՛ւ Վրաստան։ Այնուամենայնիվ, այդքան կարճ ժամանակահատվածում ես բացահայտեցի երկու երկրների նմանություններն ու տարբերությունները։ Հենց դրանց մասին էլ կկիսվեմ ստորեւ։

Նմանություններ

1. Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Վրաստանը կարող են պարծենալ գեղատեսիլ բնությամբ։ Փաստացի ամեն անկյունում աչքիդ առաջ հրաշք բնության տեսարաններ եւ տեսարժան վայրեր են։

Ստեփանցմինդա, Վրաստան

Ստեփանցմինդա, Վրաստան

Նորավանք, Հայաստան

Նորավանք, Հայաստան

2) Եկեղեցիների առատությունը նշված երկրներում խոսում է տեղի բնակչության, քրիստոնեական հավատի ու հարուստ պատմության մասին։ Սրանք աշխարհում առաջին քրիստոնեական երկրներն են (առաջինը Հայաստանն է)։ Վրաստանը քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունել է Հայաստանից մի քանի տարի ավելի ուշ։ Մինչեւ մ.թ. 7-րդ դարը նրանք քարոզել են միեւնույն ուսմունքը, սակայն 610 թվականին տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի եկեղեցիների պառակտում։ Եկեղեցիներից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին հիմնական կրոնական դրույթները աղավաղելու մեջ։ Դատել, թե որի հավատքն է ավելի ճշմարիտ, չեմ ցանկանում, քանի որ անկեղծորեն կարծում եմ, որ դրանք իրարից ոչնչով չեն տարբերվում։

Էջմիածին, աշխարհի հայերի հոգեւոր կենտրոնը

Էջմիածնի Մայր տաճար

3) Ցանկացած հյուրի այս երկրներում ջերմ եւ սրտաբաց ընդունելություն է սպասվում՝ անկախ այն բանից, թե դա ծանոթ է, հասարակ զբոսաշրջիկ, թե անհայտ ճամփորդ։ Թե՛ հայերը, թե՛ վրացիները գտնում են, որ հյուրը աստծո պարգև է, դրա համար էլ ձեզ ամեն կերպ կփորձեն սիրաշահել, եւ կառաջարկեն ամենալավն, ինչ ունեն։

Սիրահարների քաղաք՝ Սիգնախի

4) Երկու ազգերն էլ անտարբեր չեն խմորով ուտեստների նկատմամբ։ Նրանք երբեք սեղան չեն նստում առանց հացի (հայերի մոտ լավաշը, վրացիների մոտ՝ պուրին)։ Իսկ վրացական խաչապուրին՝ առանձին թեմա է։ Կախված տեղանքից եւ խաչապուրիի ձևից՝ տարբերակում են խաչապուրիների վեց հիմնական տեսակ.
• Աճարուլի (կամ աջարական խաչապուրի). թխվում է նավակի տեսքով, մեջտեղում ձու։
• Իմերեթական խաչապուրին կլոր բլիթ է՝ պանրի միջուկով,
• Մեգրելական խաչապուրի. սա կլոր բլիթ է՝ վրայից ծածկված պանրով,
• Ռաչինական խաչապուրի. լոբու եւ պանրի միջուկով քառակուսի բլիթներ,
• Սվանեթական խաչապուրի՝ կիսալուսնաձեւ, պանրով եւ խաշած ձվով,
• Աչմա՝ բազմաշերտ, եփված խմորից (լազանյայի տիպի՝ պանրով)։

Օսեթական պիրոգները նույնպես կարելի է դասել խաչապուրիների դասին, սակայն սա արդեն առանձին թեմա է։

Հին Թիֆլիսը եւ Նարիկալա ամրոցը

Հին Թիֆլիսը եւ Նարիկալա ամրոցը, Վրաստան

5) Խաղողի աճեցումն ու մշակումը երկու երկրների տարածքում էլ խորը արմատներ ունի։ Թե՛ հայաստանը, թե՛ Վրաստանը հավակնում են «աշխարհում առաջին գինեգործական երկիր» կոչումին։ Հայաստանում, Արենիի շրջանում, գտնվել են ութ հազարամյա վաղեմության գինեգործական գործիքներ։ Գինու հնեցման վրացական մեթոդը (հողի մեջ թաղված հսկայական կավե կարասներով) եւս ութ հազար տարվա պատմություն ունի։ Կա վարկած, որ հենց Վրաստանից է գինեգործությունը տարածվել դեպի Բյուզանդիա, որտեղից էլ Հռոմեական կայսրություն եւ ամբողջ աշխարհով մեկ։ Վիճելի փաստարկ է, իհարկե, քանի որ այն ժամանակ ոչ Վրաստանն է եղել, ոչ էլ Հայաստանը։ Այդ տարածքներում ապրող ցեղերը խաղողից արքաների ըմպելիք էին ստանում դեռ շատ ավելի վաղուց, քան կստեղծվեին հայկական եւ վրացական պետությունները։ Սակայն դա չի հակասում այն փաստին, որ հայերը անզուգական կոնյակ եւ մրգային գինիներ են պատրաստում, իսկ վրացիներ՝ ճաճա եւ կիսաքաղցր գինիներ։

ֆիրմային խանութի ցուցափեղկ, Խարեբա գինու գործարան, Ալազանի հովիտ, Վրաստան

6) Երկու ազգերի ներկայացուցիչներն էլ հպարտանում են ազդեցիկ մարդկանց հետ ունեցած բարեկամական կամ մտերիմ կապերով։ Շատ հարցեր դեռ «ծանոթով» են լուծվում, դրա համար էլ ազդեցիկ ծանոթ ունենալը շատ կարեւոր է ինչ որ հարցեր լուծելիս։

Արագվիի եւ Քուռի միախառնման մասը, Մծխեթա, Վրաստան  

7) Եւ Հայաստանը, ե՛ւ Վրաստանը փոքր երկրներ են, հենց այդ պատճառով էլ նույն բնակավայրի բոլոր բնակիչներն իրար ճանաչում են։ Բոլորն ապրում են կարծես մի մեծ ընտանիք, այդ պատճառով էլ այստեղ ընդունված են մեծ սեղանները, երբ ամբողջ գյուղը, օրինակ, կարող է հավաքվել մի սեղանի շուրջ՝ նշելու եւ կիսելու տան տերերի ուրախությունն ու վիշտը։

Միմինո ֆիլմի հերոսներին նվիրված արձանախումբ Թբիլիսիում

8) Կարող է թվալ, թե հայերն ու վրացիները շատ են կռվում, քանի որ խոսելու տոնը միշտ բարձր է։ Սակայն իրականում այդ ամենը միայն խոսքի զգայական՝ էմոցիոնալ եւ էքսպրեսիվ ձեւի մեջ է, ինչի պատճառով էլ շատ խաղաղ զրույցը կողքից կարող է վիճաբանության տպավորություն թողնել։

Միմինո ֆիլմի հերոսներին նվիրված արձանախումբ Դիլիջանում, Հայաստան

9) Այբուբենի յուրահատկությունը, որ ամբողջովին պահպանել է իր նախնական տեսքը, անկասկած այն բաներից է, ինչով հպարտանում են թե՛ հայերը, թե՛ վրացիները։ 405-406թթ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայկական այբուբենը, իսկ մի քանի տարի հետո՝ վրացականը (վարկածներից մեկի համաձայն)։ Ոմանք պնդում են, որ վրացական այբուբենը հայկականի հայելային արտապատկերումն է, չնայած որ վրացական տառերն ավելի կլորավուն են։ Այնուամենայնիվ, երկու երկրների այբուբենները նման չեն իրար եւ ոչ էլ որևէ այլ այբուբենի։ Արագած լեռան ստորոտին գտնվում է հայկական այբուբենին նվիրված հուշարձանը (հսկայական տարածության վրա տեղադրված են քարե տառերը), իսկ Բաթումիում՝ վրացական տառերով աշտարակն է, որ դասավորված է պարուրաձեւ, ԴՆԹ–ի տեսքով։

Վրացական այբուբենի աշտարակը, Բաթումի, Վրաստան

10) Երկու երկրներն էլ ունեն հանքային ջրերի իրենց աղբյուրները։ Հատկապես բարեկարգ եւ հայտնի են այնպիսի բնակավայրեր, ինչպիսիք են Հայաստանում Ջերմուկը եւ Վրաստանում՝ Բորժոմին։ Առողջարաններից յուրաքանչյուրում կա հանքային ջրերի շշալցման համանուն գործարան։

Ջերմուկ, Հայաստան, հանքային ջրերի ցուցասրահ

Հանքային ջրերի ցուցասրահ Բորժոմիում, Վրաստան

11) Թե՛ Վրաստանում, եւ թե՛ Հայաստանում գյուղերի բնակչությունը, բացի հողագործությունից, զբաղվում է նաեւ անասնապահությամբ։ Դրա համար պետք չէ զարմանալ, երբ ճանապարհին ձեր առջեւ է հայտնվում կովերի կամ ոչխարների մի հսկայական հոտ։ Նրանցից ոմանք դուրս են գալիս ուղիղ երթեւեկելի հատված եւ չեն շտապում ազատել ճանապարհը։ Այդ պատճառով էլ հաճախ կարող եք հանդիպել «Զգուշացեք, կովեր են» ցուցատաղտակների, իսկ վարորդներն էլ պետք է միշտ զգոն լինեն։

12) Բացի ճանապարհներին հանդիպող կենդանիներից, պետք է զգուշանալ նաեւ հետիոտներից եւ վարորդներից։ Կովկասյան ճանապարհներին չգրված օրենքով են առաջնորդվում «գնում եմ, ոնց հարմար է, թող մյուսները հարմարվեն ինձ»։ Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանվում են միայն տեսախցիկների առկայության դեպքում, կամ երբ մոտակայքում ոստիկանական մեքենա է երեւում։ Ռուսաստանի սիրալիր վարորդները զիջում են ճանապարհը հետիոտներին, կենդանիներին եւ մյուս վարորդներին, ինչը չես ասի կովկասցիների դեպքում։

 Տարբերություններ

1) Երկու երկրների ամենամեծ տարբերությունը կլիմայական պայմաններն են։ Հայաստանում այն ավելի չոր է, Վրաստանում շատ ավելի խոնավ։

Զորաց քարեր կամ Քարահունջ - «հայկական սթոունհենչ»

2) Կլիմայական առանձնահատկությունների պատճառով տարբեր է նաեւ երկու երկրների կանաչ ծածկույթը։ Վրաստանը ամբողջովին պատված է խիտ բուսականությամբ, այն դեպքում երբ Հայաստանում ավելի շատ չոր, տափաստանային տարածքներ են, չնայած որ բարձրլեռնային։ Առանձին հատվածներում իհարկե հանդիպում են խիտ բուսականությամբ ծածկված տարածքներ՝ Ջերմուկում, Դիլիջանում, Մեղրիու, Ծաղկաձորում։ Անտառների պակասը բացատրվում է նաեւ մասսայական անտառահատումներով, որը իրականացրել է տեղի բնակչությունը։ 1988 թվականի երկրաշարժից եւ ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը երկար ժամանակ զրկված էր էլեկտրաէներգիայից եւ քաղաքակրթության մյուս բարիքներից։ Ձմռանը տաքանալու համար բնակիչները ստիպված էին փայտի վառարաններ դնել, իսկ փայտն էլ բնականաբար բերվում էր մոտակա անտառներից։ Այնպես որ նրանց մեղադրել չի կարելի, մանավանդ որ հիմա մասսայական ծառատունկ է իրականացվում։

Տաթեւի վանքի շրջակայքը, Հայաստան

3) Չնայած չոր կլիմային, Հայաստանը շատ բերքատու հողեր ունի։ Դարեր ի վեր հայերը ավելի շատ զբաղվել են գյուղատնտեսությամբ, վրացիները՝ անասնապահությամբ։ Իհարկե այդ բաժանումը հարաբերական է, քանի որ երկու երկրներն էլ պահում են իրենց անասուններին, մշակում են մրգերն ու բանջարեղենը մեծ քանակությամբ, եւ բացի ներքին շուկայից, գյուղմթերքով ապահովում են նաեւ արտաքին շուկաներին։


4) Հայաստանը այդքան չորային է առաջին հերթին ծովի բացակայության պատճառով, այն դեպքում, երբ Վրաստանում ջրամատակարարման խնդիր չկա։ Հայաստանի որոշ շրջաններում, մասնավորապես Արմավիրում, այսօրվա դրությամբ մեքենաներով առավոտյան խմելու ջուր են վաճառում բնակչությանը։ Չնայած նրան, որ ոռոգման ջուրը բնակչությանը տրվում է հատուկ գրաֆիկով, հայերը շատ ժամանակ շոգին  կարող են առատորեն ջրել իրենց այգիները։

Շաքիի ջրվեժ, Հայաստան

5) Ինչքան էլ որ տարօրինակ է, Հայաստանում կա ջրի պակաս, սակայն այնտեղ միեւնույն է ջուրը պակաս շռայլ չեն օգտագործում։ Բոլոր քաղաքներում կհանդիպեք ցայտաղբյուրների՝ որոնցից մաքուր, խմելու ջուր է դուրս ցայտում։ Խմել դրանցից հանգիստ կարող եք, առանց վախենալու առողջության համար։ Վրաստանում դրանք ավելի քիչ էին, ու իմ կարծիքով Հայաստանում ջուրն ավելի համեղ էր, քան Վրաստանում (հատկապես հենց ցայտաղբյուրների ջուրը)։

Ցայտաղբյուր, Սարդարապատ

6) Քանի որ մեր ճամփորդությունը մեքենայով էր, ապա հատուկ պետք է խոսեմ Հայաստանի եւ Վրաստանի ավտոճանապարհների մասին։ Մայրաքաղաքի ճանապարհները եւ հիմնական մայրուղիները լավ վիճակում են գտնվում, սակայն ճանապարհների մեծ մասի վիճակը մեղմ ասած՝ լավը չէ։ Հուսադրող է այն փաստը, որ Վրաստանում բավական ներդրումներ են արվել եւ ճանապարհային շինարարություն է ընթանում, ինչը ցավոք չես ասի Հայաստանի մասին։

Որոտան ձորը, Հայաստան

7) Ինչքան էլ որ տխուր է, Վրաստանում ներդրումներն ավելի շատ են։ Եթե խոսենք բարեկարգ քաղաքների մասին, ապա հազիվ կարող ենք երկուական քաղաք առանձնացնել. Վրաստանում՝ Թբիլիսին ու Բաթումին, Հայաստանում՝ Երևանն ու հոգեւոր կենտրոն Էջմիածինը։ Հայկական սփյուռքից երկիրը ավելի շատ բան է ստացել, քան պետությունից, բիզնես–ներդրումներից կամ զբոսաշրջությունից։ Ոչ բոլոր հարուստ ու ազդեցիկ հայերն են գումարները ծախսում իրենց դղյակների կառուցման եւ իրենց ընտանիքի բարեկեցության համար։ Ոմանք անշահախնդրորեն օգնում են տեղի բնակչությանը, ներդրումներ են անում նոր եկեղեցիների կառուցման եւ եղած տեսարժան վայրերի վերականգնման համար։

Բաթումի, Արդաղանի լիճ, Վրաստան

8) Եթե ձեզ հետաքրքրում է ծովափնյա հանգիստը, ապա Վրաստանում ավելի շատ են հանգստավայրերը, որոնք տեղակայված են Սեւ ծովի ափին։ Հայաստանը ունի միայն Սեւանա լիճ, եւ դրանով պակաս չի հպարտանում, քան Արարատով, քանի որ դա ամենամեծ լիճն է Կովկասում։ Բացի այդ, այստեղ շատ համեղ իշխան եւ խեցգետին են բուծում։ Սեւանը սիրում են ոչ միայն հայերը, այլ նաեւ հարեւան իրանցիները։ Մեր այնտեղ եղած ընթացքում իրանցիները եկել էին հանգստանալու լիքը ավտոբուսներով կամ մի քանի ընտանիքներով՝ մեքենաներով։

Սեւանա լիճ, Հայաստան

9) Ինչ վերաբերում է տեղի բնակիչների արտաքին տարբերություններին, կարող եմ ավելացնել հետեւյալը. Վրացիների մաշկի գույնը ավելի բաց է, իսկ դիմագծերը ավելի սուր։ Այն դեպքում, երբ հայերին կարելի է տարբերել նշաձեւ աչքերով եւ ցորենագույն մաշկով։

Պրոմեթեւսի քարանձավ, Ծխալթուբո, Քութայիսի, Վրաստան

10) Ինչ վերաբերում է լցակայաններին, ապա բենզալցակայանները Վրաստանով մեկ շատ–շատ են։ Այստեղ կարող եք հանդիպել ինչպես ռուսական՝ Լուկոյլ, այնպես էլ վրացական, ադրբեջանական, բրիտանական ցանցերի բենզին։ Սակայն բենզինի գինը թե՛ Հայաստանում, եւ թե՛ Վրաստանում Ռուսաստանից բարձր է։ Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում բենզալցակայանները ավելի քիչ են, դե իսկ բենզինի որակն էլ վատն է։ Հենց դրա համար էլ տեղի բնակչությունը անցել է գազի, եւ երկրով մեկ տարածում են գտել գազալցակայանները։ Պարադոքս է բայց փաստ, մարդիկ կարող են գնել շատ թանկ ու շքեղ մեքենաներ, բայց խնայողության նկատառումներից ելնելով մեքենայի վրա գազի բալոն տեղադրել։

Ռաբաթ ամրոցը, Ախալցխա, Վրաստան

Այսպիսով, ինձ հաջողվեց առանձնացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 12 նմանություն եւ 10 տարբերություններ։ Երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները դարավոր պատմության ընթացքում միահյուսել են նրանց ժողովուրդների մշակույթը, կենցաղն ու աշխարհայացքը շատ դեպքերում։ Երկու երկրներն էլ գրավիչ են զբոսաշրջության տեսանկյունից, իսկ թե կոնկրետ որն ընտրել, արդեն ամեն մեկն ինքը պետք է որոշի։ Անձամբ մենք ընտրել էինք երկուսն էլ եւ հաստատ չենք սխալվել։

Շնորհակալություն, Հայաստան եւ մադլոբա, Վրաստան։

Մենք անպայման կվերադառնանք։

 Top-News.am