Սովորություններ, որոնք ծերացնում են մաշկը
Գաղտնիք չէ, որ մաշկի ճիշտ խնամքն օգնում է երկարացնել մաշկի երիտասարդությունը: Մաշկաբանները թվել են հինգ հիմնական սխալներ, որոնք նպաստում են դեմքի մաշկի վաղաժամ ծերացմանը:
· Խոնավեցման պրոցեդուրայի թերագնահատում. Խոնավեցնող միջոցները մաշկը հագեցնում են խոնավությամբ: Ամեն օր այդ միջոցներից չօգտվելու դեպքում ծերացման գործընթացը զգալիորեն արագանում է:
· Արևապաշտպան միջոցներն անտեսելը. ՈւՖ պաշտպանիչ միջոցներից պետք է օգտվել ոչ միայն լողափերին և շոգին: Չէ՞ որ ցուրտ օրերին նույնպես արևային ճառագայթները շարունակում են բացասաբար ազդել մաշկի վրա: Դա հանգեցնում է մաշկի չորացմանը և վաղ կնճիռների առաջացմանը:
· Մաշկը քնից առաջ չմաքրելը. Դեմքի չմաքրված մաշկի վրա ծակոտիներն աստիճանաբար լայնանում են: Այնտեղ ներթափանցում են կոսմետիկ միջոցների, մաշկի ճարպի և կեղտի մնացորդները, ինչը նույնիսկ երիտասարդ դեմքն է զրկում թարմությունից:
· Խնամքի միջոցների հաճախակի փոփոխություն. Մաշկաբանները նշում են, որ 1-2 շաբաթ է պահանջվում, որպեսզի մաշկը սովորի դեմքի խնամքի կոսմետիկ միջոցներին, իսկ դրանց արդյունավետությունը կարելի է գնահատել միայն կանոնավոր օգտագործումից մի քանի ամիս հետո: Հետևաբար, չարժի մաշկը սթրեսի ենթարկել՝ կոսմետիկ միջոցներն ամեն շաբաթ փոխելով:
· Կոսմետիկ և մաքրող միջոցների չափից շատ օգտագործում. Մի օգտագործեք այնպիսի կոսմետիկ և մաքրող միջոցներ, որոնք չեն համապատասխանում Ձեր տարիքին և մաշկի տեսակին: Աշխատեք չօգտագործել շպար, եթե չկա դրա անհրաժեշտությունը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար