Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին Նոր բացահայտումներ Ամբերդում Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Վառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար
Գիտություն

Բժշկական առասպելներ. Արդյո՞ք թեյը և սուրճը ջրազրկում են մեր օրգանիզմը

Հաճախ ենք լսում, որ թեյը և սուրճը առաջացնում են օրգանիզմի ջրազրկում: Սա հնչում է ինչ-որ չափով որպես սպառնալիք. բայց արդյո՞ք դրա համար կան իրական ապացույցներ:

Արդյո՞ք խմած սուրճը ստիպում է ավելի հաճախ «վազել» զուգարան:

Ամբողջ աշխարհում մարդիկ ամեն օր խմում են 1,6 մլրդ. տոննա սուրճ և մոտավորապես՝ երկու անգամ ավելի թեյ: Որոշ մարդկանց դուր է գալիս այս ըմպելիքների համը, սակայն շատերի համար թերևս գլխավորն այն է, որ կոֆեինը մարդուն ավելի առույգ է դարձնում:
Երբ առողջ ապրելակերպի հետևորդները կոչ են անում օրական խմել վեցից ութ բաժակ ջուր (ինչը բավականին վիճելի փաստարկ է), ապա նրանք սովորաբար շեշտում են, որ հեղուկի օրական չափաբաժնում չեն դիտարկվում թեյը և սուրճը, քանի որ դրանք իբր թե ջրազրկում են օրգանիզմը: Արդյո՞ք դա այդպես է:

Երեք տղամարդիկ, երկու ձմեռ և կոֆեին

Չնայած թեյը և սուրճը պարունակում են շատ տարբեր նյութեր, այդ թվում՝ նաև վիտամիններ, սակայն հետազոտությունների մեծամասնության առարկան հիմնականում կոֆեինն է: Երբ ասում ենք «մեծամասնություն», պետք է անմիջապես վերապահում անել՝ մեզ հետաքրքրող այս թեմայով գիտական աշխատությունները չափազանց քիչ են:

Առավել շատ մեջբերվող հետազոտություններից մեկն անց է կացվել գրեթե 100 տարի առաջ՝ 1928 թ., այն էլ՝ երեք մարդուց բաղկացած ընտրանքով: Երեք տղամարդիկ հանդես են եկել որպես հետազոտության առարկա երկու ձմեռվա ընթացքում: Նրանք երբեմն պետք է խմեին օրական չորս բաժակ սուրճ, երբեմն՝ հիմնականում թեյ, իսկ երբեմն՝ ձեռնպահ էին մնում նշված երկու ըմպելիքները խմելուց կամ նրանց տրվում էր ջուր մաքուր կոֆեինի հավելումով: Այդ ամբողջ ընթացքում պետք էր կանոնավորապես հետևել արտադրվող մեզի քանակին:

Հետազոտության հեղինակները եկան այն եզրակացության, որ եթե տղամարդիկ երկու ամիս ձեռնպահ էին մնում թեյ և սուրճ խմելուց, և հետո սկսում էին խմել ջուր կոֆեինով, ապա մեզի քանակն աճում էր 50%-ով: Սակայն, երբ նրանք վերադառնում էին սուրճի կանոնավոր օգտագործմանը, ապա դիուրետիկ (միզամուղ) էֆեկտը դադարում էր:

Հայտնի է, որ կոֆեինի շատ մեծ չափաբաժինները մեծացնում են արյան հոսքը դեպի երիկամներ և ճնշում նատրիումի յուրացումը: Այստեղից էլ գալիս է միզամուղ էֆեկտը՝ հավելյալ նատրիումը պետք է հանել օրգանիզմից: Սակայն այդ գործընթացի ճշգրիտ մեխանիզմն առայժմ հանդիսանում է վիճաբանության առարկա:

Ճիշտ է, այն դեպքում երբ խոսքը գնում է կոֆեինի ավելի փոքր չափաբաժինների մասին, ապա միզամուղ էֆեկտը բոլորովին էլ այդքան ակնհայտորեն չի արտահայտվում: Համաձայն Կոննեկտիկուտի (ԱՄՆ) համալսարանից Լոուրենս Արմսթրոնգի տասնյակ հետազոտությունների՝ կոֆեինը լավագույն դեպքում հանդիսանում է թեթև միզամուղ միջոց: 15 դեպքերից 12-ում հետազոտվողների մեզի քանակը կախված չի եղել նրանից, թե նրանց խմած ջուրը պարունակել է կոֆեին, թե՞ ոչ:

Նույն հաջողությամբ կարելի է խմել եռացրած ջուր

Այդ դեպքում ինչու՞ են շատերը կարծում, որ թեյ կամ սուրճ խմելու դեպքում մարդ ստիպված ավելի հաճախ է գնում զուգարան:

Գիտնականները պետք է կողմնորոշվեն, թե հետազոտվողներին պետք է տալ սուրճ, թե՞ լուծված կոֆեին:
Ինչպես երևում է Արմսթրոնգի դիտարկումից, հետազոտողների մեծ մասը մարդկանց տալիս են մաքուր կոֆեինի ջրային լուծույթ, այլ ոչ՝ թեյ կամ սուրճ, որ մենք սովորաբար խմում ենք տանը: Հնարավո՞ր է, որ այդ ըմպելիքների պարունակած նյութերի համադրությունը ինչ-որ կերպ փոխում են գործի էությունը:

Այն հազվադեպ հետազոտության դեպքում, երբ հետազոտվողները 12 ժամվա ընթացքում ոչինչ չէին խմել, բացի թեյից, չի դիտարկվել օրգանիզմի ջրով հագեցվածության աստիճանի որևէ տարբերություն այդ մարդկանց և այն մարդկանց միջև, որոնք խմել են նույն քանակի սովորական եռացրած ջուր:

Ինչ վերաբերում է սուրճին, ապա մի հետազոտության ընթացքում իսկապես հայտնաբերվել է մեզի քանակության աճ 41%-ով և՛ նատրիումի, և՛ կալիումի արտադրության աճ: Սակայն այդ հետազոտության մասնակիցները ձեռնպահ էին մնացել կոֆեինից մինչև հետազոտությունը սկսելը, այնպես որ սուրճին սովոր մարդկանց մոտ իրավիճակը կարող է տարբեր լինել:

Մեկ այլ հետազոտությամբ էր չի հայտնաբերվել որևէ տարբերություն թեյ կամ սուրճ օգտագործողների հիդրատացիայի միջև. հետևաբար, այստեղ ևս մենք չենք կարող կատարել միանշանակ եզրահանգումներ:

Եվ ամենավերջին հետազոտությունը …

Այս տարվա սկզբին Բիրմինգհեմի (Մեծ Բրիտանիա) համալսարանից Սոֆի Կիլլերի կողմից հրապարակված նոր աշխատությունում ոչ միայն չափվել է արտադրվող մեզի ծավալը, այլև՝ ստուգվել, թե ինչպես է հետազոտվողների երիկամների աշխատանքը ազդում արյան անալիզների վրա, ինչպես նաև հաշվարկվել է օրգանիզմում ջրի ընդհանուր քանակը:

Փորձարկման ընթացքում տղամարդիկ օրական խմել են չորս բաժակ սուրճ, ինչը շատ ավելի շատ է, քան խմում է միջին սուրճ օգտագործողը: Չի ստացվել որևէ տվյալ, որ կհաստատեին հետազոտվողների ջրազրկումը՝ միայն ջուր խմողների համեմատ:

Չնայած այս հետազոտությունը ֆինանսավորվել է սուրճի մասին գիտական տեղեկատվության ինստիտուտի կողմից, որի անդամներ են սուրճ արտադրող ընկերությունները, սակայն այն տպագրվել է գիտական ամսագրում, իսկ հեղինակները հաստատում են, որ այդ Ինստիտուտը որևէ կերպ չի ազդել տվյալների հավաքագրման և վերլուծության, կամ հետազոտության ձևակերպման վրա:

Այսպիսով, եթե մենք մեկ գավաթ սուրճ ըմպելուց հետո նկատում ենք, որ ունենք զուգարան գնալու կարիք, ապա չարժի դա համեմատել այն իրավիճակի հետ, երբ ընդհանրապես այն չենք խմում: Դա բացատրվում է նրանով, որ, եթե մենք մեկ գավաթ թեյի կամ սուրճի փոխարեն խմենք մեկ բաժակ ջուր, ապա հավանականորեն ազդեցությունը կլինի նույնը: