Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին Ժամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւ ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգ ՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է Տավուշում Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Հայրապետյան Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթՈւկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասինԺամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է ՏավուշումԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվումՀայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ ՀայրապետյանԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն է
Ոճ և դեմքեր

«Մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ քայլի». Գարիկն առաջին անգամ խոսում է վիրահատությունից հետո առաջացած բարդության մասին

EXCLUSIVE

Դերասան, հաղորդավար երաժիշտ Գարիկ Պապոյանի համար տարեսկիզբը բավականին բարդ էր։ Նա դիմեց վիրահատության` ժամանակին ունեցած սպորտային վնասվածքի հետևանքները շտկելու, սակայն հետվիրահատական ընթացքն այնքան հարթ չանցավ, որքան նախատեսվում էր։ Գարիկին սպառնում էր ամբողջ կյանքում այլևս չքայլելու վտանգ։ Այս մասին բացառիկ հարցազրույցը դերասանը վստահել է Tert.am Life–ին։ Նա առաջին անգամ խոսել է հետվիրահատական բարդությունների պատճառի, այդ ընթացքում իր հոգեվիճակի, հուսալքության, այլևս չքայլելու մտքի հետ հարմարվելու, բայց, ի վերջո, կրկին ոտքի կանգնելու մասին։

 Վիրահատություն և անսպասելի բարդություններ

 Գարիկը պատմեց, որ առաջին վիրահատությունից հետո ակնկալում էր 2-3 շաբաթ անց վերադառնալ աշխատանքի, ուստի, որոշեց հանրայնացնել հիվանդանոցում լինելու փաստը։ «Այդ փուլի լավ տրամադրությունս ինձ թույլ տվեց ամենով կիսվել մարդկանց հետ, որպեսզի նրանք էլ ինձ ոգևորեն, ուժ տան, սակայն առաջ եկան խնդիրներ, որոնք ինձ ստիպեցին ավելի քան 2 ամիս չքայլել։ Այլևս չէի ուզում կիսվել ինֆորմացիայով, որովհետև, ըստ կանխատեսումների, վերջն այդքան էլ լավ չէր լինելու։ Այդ ամենի մասին խոսելու տրամադրություն չունեի, մինչև ամեն ինչ նորից վերականգվեց, հասավ հուսալի մակարդակի, վերադարձա աշխատանքի, տրամադրությունս էլ բացվեց»,– ասաց Գարիկը։

 Հանդիսատեսն ամբողջ ընթացքում ոգևորել է դերասանին։ Ասում է` այս ամիսներին մարդկանց` բարեմաղթանքներով, աղոթքներով նամակների հոսքը չի դադարել։

 

 Անդրադառնալով քննարկումներին, թե առաջին վիրահատությունն անհաջող է անցել բժշկական սխալի հետևանքով, Գարիկը պարզաբանեց, որ նման դեպքերում միշտ ռիսկ կա։ Դերասանը շտապեց շեշտել, որ շրջապատված է եղել պրոֆեսիոնալ, ջերմ ու հոգատար բժիշկներով։

 «Ինձ հետ աշխատող բժիշկները հրաշալի մասնագետներ և մարդիկ էին, սակայն ամեն վիրահատության մեջ կա նաև բախտի գործոն։ Ինչ–որ բան այնպես չլինելու ռիսկը վիրահատությունների ժամանակ փոքր տոկոս է կազմում, սակայն կա։ Ինձ մոտ այդ բախտի գործոնը չաշխատեց այնպես, ինչպես պետք էր։ Հաջորդ 3 վիրահատությամբ փորձում էինք վերականգնել այն, ինչ ռիսկի տակ էր հայտնվել` քայլելու հնարավորությունն ու վերջնական վերականգնումը։ Մինչև վերջին վիրահատությունը մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ կարողանա քայլել,– ասաց հաղորդավարը, ապա հավելեց,– 4 վիրահատությունն էլ արել ենք նույն կլինիկայում։ Վերջին վիրահատության ժամանակ Շվեյցարիայից Հայաստան ժամանեց մի բժիշկ, որն ասաց` ուղղակի կփորձենք, Աստված տա, ստացվի։ Փորձեցինք, Աստծո կամոք, ստացվեց»։

 3 ամսվա ընթացքում Գարիկը 4 վիրահատության է ենթարկվել, որոնցից ամենակարճը տևել է 3 ժամ։ Ասում է`2–ից ավելի վիրահատության ենթարկվելն արդեն իսկ բարդ է, սակայն 4-ն էլ պատվով է հաղթահարել, կյանքին սպառնացող հետքեր չեն մնացել։

 

 Անորոշության ու հուսալքության պահեր

Անցնող ամիսները Գարիկի համար եղել են վայրիվերումներով։ Հումորիստը փորձում է իր մեջ պահել վատ հուշերն ու էմոցիաները, սակայն խոստովանում է` կյանքի այս փուլը շատ բարդ էր։ «Ահավոր սթրեսային փուլ էր, սակայն հասկանում եմ, որ իմ տեղում լինելն ավելի լավ էր, քան ծնողներիս, ընտանիքիս անդամների փոխարեն։ Իրենց համար շատ ավելի սթրեսային էր,– ասաց դերասանը, հետո նկատեց,– չեմ կարող ասել` հուսալքություն եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև ամպլիտուդա կար` մի օր հույս կար, հաջորդ օրը վիճակը շատ էր վատանում, հետո էլի լավանում էր... Փորձում էինք հնարավոր ամեն ինչ` լիներ ցավոտ պրոցեդուրա, թե ուղղակի փորձարկում։ Արդյունքում 3-4 օր հույս էր լինում, հետո մեկ էլ հուսախաբվում էինք։ Անորոշության մի պահ կար, որը բթացրել էր զգացողություններս։ Թվում է` այս 3 ամիսը պետք է կյանքումս ամենաերկարը թվային, սակայն ակնթարթային անցան, որովհետև շոկային էլեմենտ ունեին։ Իմ պահվածքի մանրամասները, երբեմն, չեմ էլ հիշում, ընտանիքիս անդամներն են պատմում»։

 Հոգեբանական բարդ փուլում Գարիկը հատել է նաև ագրեսիայի սահմանը, սակայն շատ արագ է վերագտել հույսն ու ինքն իրեն համոզել` ամեն ինչ լավ է լինելու։ «Ինքս ինձ բռնացրեցի այդ ծայրահեղության վրա, երբ սկսեցի համացանցում ուսումնասիրել իմ վիճակում գտնվող մարդկանց մեկնաբանությունները։ Երբ տեսա, որ մարդիկ գրում են` 7 տարի է, 10 տարի է` ինձ մոտ ոչինչ չի փոխվում, ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ կարող է պոռթկումներ ունենամ։ Երևի, վայրկյանների պահ էր, հետո գիտակցեցի, որ սխալ հողի վրա եմ, սկսեցի հակառակը ներշնչել ինձ։ Ինձ համոզեցի, որ ես այդ մեկնաբանությունները գրող մարդկանց թվին չեմ պատկանում, որ կան մարդիկ, ում մոտ լավ ելք է եղել, ուղղակի չեն գրել այդ մասին»,– հիշեց դերասանը։

 Գարիկը պատկանում է այն մարդկանց թվին, ում նման իրավիճակում խանգարում էին հաճախակի տեսակցությունները։ Այնուամենայնիվ, ընկերներն ու հարազատները Գարիկին մենակ չեն թողել։

 

 «Երբ մարդիկ ամեն օր զանգում էին, հետաքրքրվում, իսկ ես չէի կարողանում պատասխանել, որովհետև ոչինչ չէր փոխվում, անկարողությունից սկսում էի նյարդայնանալ։ Ծնողներիս, ընկերներիս խնդրել էի այնքան ժամանակ ինձ չհարցնել ինչպես եմ, մինչև մի օր կարթնանամ, կասեմ` լավ եմ։ Տեսակցություններն էլ խնդրել էի սահմանափակել։ Շատ անգամ ինձ չէին լսում, գալիս էին, բայց լինում են պահեր, երբ չես ուզում քեզ այդպես տեսնեն։ Եթե լավ բան չունես ասելու, նախընտրում ես լռել, խոսելդ չի գալիս։ Առավել նյարդայնացնում է այն, որ նման դեպքերում բոլորը նույն հարցերն են տալիս, հետո սկսում են այնպիսի խորհուրդներ տալ, որոնք արդեն դիտարկել ես, փորձել։ Հիմա էլ իմ հարազատներին խնդրել եմ ինձ շաբաթը մեկ հարցնել` ինչպես եմ, որովհետև փոփոխությունն այդքան արագ չի լինում»։ 

Վերագտած կյանք

 Անկողնային վիճակում անցկացրած օրերին Գարիկը կյանքը վերաարժևորելու, ունեցածը վերագնահատելու հնարավորություն է ունեցել։ «Ամեն ինչին ուրիշ տեսանկյունից ես նայում. հաճախ մենք ընդունում ենք, որ շատ բան մեր կյանքում այդպես էլ պետք է լիներ։ Նման իրավիճակում հասկանում ես, որ այն, ինչ ունես, կարող էր և չլինել։ Ոչ մի վայրկյան չի կարելի մտածել, թե ինչ–որ բանից ապահովագրված ես. ինձ հետ էլ անկանխատեսելի մի պահի այնպիսի բան եղավ, որի հետ պետք էր հաշվի նստել։ Եթե ստացվեր վատագույն սցենարը, դրա հետ էլ հաշվի կնստեի, ինչպես շատ մարդիկ են հաշվի նստել այդ փաստի հետ, ուժեղ են ու ապրում են»,– ասաց դերասանը։

 Հումորիստն իրեն հոգեպես նախապատրաստել էր վատագույն սցենարին. «Երբ չես կարողանում ինչ–որ բան փոխել, անկախ քեզանից հենց վատագույն սցենարի վրա ես կենտրոնանում։ Մտածում ես` դե լավ, ուրեմն այսպես կապրենք։ Ընտրություն չունենալու դեպքում տրամադրվելը վայրկյաններ է տևում։ Օրեր չես նախապատրաստվում, ուղղակի ընդունում ես, որ այդպես է ստացվել։ Ես հիմա էլ չեմ կարողանում վերջնական քայլել, բայց մենք մեր աշխատանքը այնպես ենք դասավորում, որ դա չզգացվի։ Հնարավոր է` հանդիսատեսը ինչ–որ բան նկատի, սակայն դրա պատճառով թուլացած հաղորդում չենք ունենա։ Մենք միանգամից հարմարվեցինք այս վիճակին, նույնիսկ, եթե ավելի վատ լիներ, հարմարվելու էինք այդ վիճակին»։

 

 3 ամիս` առանց ստեղծագործելու 

Հիվանդանոցում և տանը անցկացրած 3 ամսվա ընթացքում Գարիկը չի ստեղծագործել։ Խնդիրն այն չէ, որ ստեղծագործական դեպրեսիայի մեջ էր, պարզապես, ի վիճակի չէր նույնիսկ նստել։ «Չեմ ուզում շատ մանրամասնել, թե ինչ ամիսներ ու օրեր եմ ունեցել, սակայն այն կարգավիճակը, որում այս ամիսների ընթացքում էի, ոչ մի կերպ թույլ չէր տալիս ինչ–որ բանով զբաղվել։ Այս ամիսներն աշխատանքային իմաստով կորցրած եմ համարում։ Եղան պահեր, երբ զգացի, որ մուսսան գալիս է, պետք է երգ գրել, սակայն ոչ մի կերպ չկարողացա, նստել չէի կարողանում, իսկ նվագելու, ձայնագրելու համար պետք էր նստել։ Այդ պահին հիասթափվում էի, նյարդայնանում, որ չէի կարողանում գրել, անցնում, գնում էր,– ասաց նա, ապա հավելեց, որ նոր խանդավառությամբ է վերադարձել աշխատանքի։ –Եթե առաջ ինչ–որ մի պահ հոգնածություն էի զգում, ամենը կորցնելու դառնությունը փորձելուց հետո, ամեն ինչ շատ ավելի քաղցր է դարձել։ Անկախ ինձնից մի քանի անգամ ավելի լավ եմ աշխատում, ավելի շատ ժամանակ եմ տրամադրում այս ամենին»։

 Գարիկի համար առավել բարդ էր մտովի հրաժարվել երաժշտական ելույթների էներգետիկայից։ Զրույցի ընթացքում դերասանը ոչ մի անգամ չօգտագործեց անվասայլակ բառը, սակայն մտովի պատկերացրել էր` ինչպիսին է լինելու երաժշտական ուղին, եթե նորից չքայլի։ «Ինձ համար ամենացավալին հանկարծ երաժշտական ու համերգային մասը կորցնելն էր, որովհետև հաղորդավարությամբ կարող էի զբաղվել նստած, սակայն երաժշտությունը, նվագելը էմոցիա են պահանջում, որը նստած բարդ է տալ։ Մտածում էի, որ դա կարող է զոհաբերելու կարիք լինի»,– ասաց երաժիշտը, որը մայիսի 27–ին դադարից հետո առաջին անգամ կենդանի ելույթ կունենա։ Ասում է` հնարավոր է առաջիկա համերգներին չկարողանա բեմում իրեն դրսևորել այնպես, ինչպես առաջ, սակայն հիմա արդեն վստահ է` աստիճանաբար կվերադառնա երաժշտական ակտիվությանը։ 2–3 ժամ բեմում լինելու համար Գարիկն ու ընկերները տեխնոլոգիա են մշակում կիթառով նվագելու, բայց ծանրությունն իր վրա չվերցնելու համար։ «Հիմա չունեմ կիթառի ծանրությունը պահելու ուժ, կիթառն օդում պահելու հարմարանք ենք մտածում։ Այդ դեպքում, կարծում եմ, պատվով դուրս կգամ առաջիկա համերգների տակից»,– վառվող աչքերով ասաց դերասանը։

 

 Վերադարձ աշխատանքի

 Գարիկի հետ մեր հանդիպումը կայացավ հարազատ «Լավ երեկոյի» նկարահանման ժամանակ։ Դերասանը ոգևորությամբ էր մասնակցում աշխատանքային ընթացքին։ Թեև, երբեմն, նկատելի էր, որ հենման կետ է փնտրում, ժամեր տևող նկարահանմանը մնաց առանց տրտնջալու։ Ասում է` հիմա ավելի է գնահատում սիրելի աշխատանքը։

 «Ավելի լավ է անառողջ աշխատել, քան առողջ չաշխատել։ Շատ բարդ է, երբ կտրվում ես այն տեմպից, որին սովոր ես։ Ես որոշեցի վերջնական առողջացման փուլն անցնել աշխատանքին զուգահեռ։ Եթե չես զբաղվում սիրելի աշխատանքով, չես անում այն, ինչ ուզում ես, առողջանալու իմաստ չկա»,– նկատեց հաղորդավարը, ում առօրյան այժմ հագեցած է ոչ միայն ստեղծագործական աշխատանքով, նկարահանումներով, այլև վերականգնողական վարժություններով։ Դերասանն օրը 3-4 ժամ հատկացնում է վարժություններին, հետևողական է բժիշկների ցուցումներին, քանի որ գիտի` ինչ վտանգի առաջ կարող է կանգնել. «Փառք Աստծո, հիմա ինձ բավականին լավ եմ զգում։ Բժիշկներն ասում են, որ վերջնական վերականգնումը կտևի մոտ 1 տարի, սակայն ես բոլոր ցուցումներն անում եմ, որպեսզի 1 տարին հնարավորինս կրճատեմ։ Այս բարդությունն իմ աշխատանքի մեջ բավականին խանգարում է, բայց բժիշկները մեծ հույս են տվել, որ վերջնական վերականգնում կլինի»։