Երբ Օլիմպիական խաղերը գերքաղաքականացվում են
Ճիշտ է, գրեթե անդադար ասում են, թե սպորտը պետք չէ քաղաքականացնել, բայց գրեթե բոլորը գիտեն, որ սպորտը եւ քաղաքականությունը վաղուց սերտաճել միմյանց հետ: Այսօր խնդիրը միայն այն է, որ սպորտը, հատկապես օլիմպիական խաղերը չափից ավելի չքաղաքականացվեն:
Պատմությունը հուշում է, որ օլիմպիական խաղերի գերքաղաքականացումը լավ հետեւանքներ չի ունենում թե քաղաքականության, թե սպորտի համար:
Ամեռնագերքաղաքականացված օլիմպիական խաղերից մեկը տեղի ունեցավ 1936-ին՝ Գերմանիայում: Ադոլֆ Հիտլերն ամեն ինչ արեց, որ օլիմպիադան ծառայի իր գաղափարների տարածմանը:
Այն, ինչ եղավ աշխարհի հետ օլիմպիական խաղերի ավարտից երեք տարի անց՝ գիտեն բոլորը:
Գերքաղաքականացված էին Մոսկվայի 1980 թվականի օլիմպիական խաղերը: 65 երկիր, այդ թվում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան բոյկոտեցին այդ խաղերը: Ամենահետաքրքիրն այն է, որ խաղերը բոյկոտեց նույնիսկ կոմունիստական Չինաստանը:
Այս ամենից տուժեցին մարզիկները, տուժեց սպորտը, իսկ Խորհրդային Միությունը ԱՄՆ-ին պատասխան հարված հասցրեց չորս տարի անց՝ բոյկոտելով Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը: Կրկին այս ամենից տուժեցին մարզիկները, իսկ խորհրդա-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի սրվեցին: Արդյունքում Աֆղանստանում գտնվող խորհրդային զորքերի վիճակն ավելի բարդացավ:
Մոսկվայի օլիմպիադայից ընդամենը տասը եւ Լոս Անջելեսի օլիմպիական խաղերից ընդամենը վեց տարի անց փլուզվեց ԽՍՀՄ-ը եւ սոցճամբարը:
Օլիմպիական խաղերի գերքաղաքականացումը որեւէ դրական արդյունքի չի հանգեցնում: Եւ հիմա, ոմանք փորձում են Հարավային Կորեայում այսօր մեկնարկած օլիմպիական խաղերը գերքաղաքականացնել, պնդելով, թե ռուսաստանյան մարզիկներին դոպինգ-սկանդալի պատճառով չեն արգելել մասնակցել ձմեռային օլիմպիադային, այլ քաղաքական:
Իրականում Ռուսաստանում լավ էլ գիտեն, որ իրենք այնքան կոպտորեն են խախտել հակադոպինգային կանոնները, որ ՄՕԿ-ի պատիժը դեռ բավական մեղմ է: Շատ ռուսաստանցի մարզիկներ օլիմպիական դրոշի ներքո մասնակցում են խաղերին: Եւ լավ է, որ Ռուսաստանում հասկացան, թե ինչ հետեւանքներ է ունենում օլիմպիական խաղերի բոյկոտը եւ այս անգամ հրաժարվեցին այդ քայլից:
Գեղամ Նազարյան
Գլխավոր խմբագիր
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ