Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ահա թե ինչու ենք վատ ապրում կամ ովքեր են մեղավորները

Կարելի է քաղաքագիտական շատ խորը կամ ոչ այնքան խորը վերլուծություններ անել ցույց տալու համար, թե ինչու մեր երկիրը երկիր չի դառնում կամ ինչու է ձգվում անցումային փուլը, բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ շատերին: 

Իհարկե, բազմաթիվ եզրույթներով կարելի է բացատրել, թե ինչու բիզնեսը սերտաճեց պետության հետ կամ ինչու այդպես էլ չկարողացանք ժողովրդավարական ընտրություններ իրականացնել: Կարելի է մեղադրել բոլոր երեք նախագահներին, բոլոր վարչապետերին, անգամ ընդդիամադիրներին: Կարելի է քննադատել եւ անգամ պետք է, բայց մենք վերջապես պետք է խոստովանենք, թե որն է կամ ինչն է մեր թշվառության պատճառը:

Ոմանք զարգացման բացակայության, առաջընթացի համար մեղադրում են խորհրդային եւ սոցիալիստական անցյալին: Անկասկած, խորհրդային ժառանգությունն իր դերը խաղում է, բայց եթե լայն բացենք մեր աչքերը, ապա կտեսնենք զարգացող Լիտվան, Էստոնիան, Սլովակիան եւ անգամ Ռումինիան:

Անկեղծ լինենք: Մեր զարգացման խոչընդոտը հենց մենք ենք: Սլովակները, լիտվացիները, չեխերը ձգտում չունեն ճոխության: Նրանք ձգտում ունեն լավ եւ արժանապատիվ ապրելու: Իսկ մենք ձգտում ենք ճոխության:

Քանի դեռ մենք ձգտում ենք ճոխության, ձգտում ենք զուգարանակոնքերը ոսկեզօծել, դռան բռնակները ոսկուց պատվիրել, թանկարժեք ավտոմեքենա ձեռք բերել հարազատներին եւ ընկերներին ճաքացնելու համար, բայց գոնե մի օր երեխաներին զբոսայգի չենք տանում, մենք դատապարտված ենք ապրել թույլ զարգացած եւ կոռուպցիայի մեջ թաթախված երկրում, որտեղ մարդիկ իրար կծեծեն վայրկյան առաջ ընտրակաշառքը վերցնելու համար:

Միանգամից ասենք՝ ընտրակաշառքի մեղավորը իշխանություններն են, բայց մի հարց՝ ո՞ւմ պետք է բաժանեն ընտրակաշառքը, եթե այն վերցնող չլինի: Եթե մարդը ունենա արժանապատվության զգացում, լավ ապրելու ձգտում, ապա հաստատ ոչ ընտրակաշառք կբաժանի, ոչ էլ այն կվերցնի: Որեւէ մեկը որեւէ մեկին, առավել եւս հարյուր հազարներին չի կարող ստիպել, պարտադրել ընտրակաշառք վերցնել, եւ նույնիսկ բաժանել, եթե չլինի ճոխության ձգտումը:

Ճոխության ձգտումը միջնադարյան, արեւելյան հիվանդություն է: Մինչեւ սա չհասկանանք եւ չգիտակցենք, զարգացման եւ կոռուպցիայի վերացման, արդար ընտրությունների անցկացման, արդար դատական համակարգի մասին կարող ենք մոռանալ:

Բնականաբար, կարող է հարց առաջանալ, թե ինչպե՞ս պետք է հասարակությունը առողջանա: Իհարկե, եթե սպասենք, որ հասարակությունը ներքեւից կրթվելով կհասնի որոշակի մակարդակի, ապա կարող ենք սպասել հարյուրավոր տարիներ: Մեզ պետք է ընդամենն իշխանություն, որն իր առաջ խնդիր դնի վերացնել այս արատավոր երեւույթը: Դատապարտի ճոխության ձգտումը, օրենքներով, կարգադրություններով կանխի դա, սեփական օրինակով նպաստի առողջ միջավայրի հաստատմանը:

Հենց սլովակների կամ ավստրիացիների, լիտվացիների կամ չեխերի նման հասկանանք, որ մեր ընտանիքների բարեկեցության բարձրացումն ազգի մյուս հատվածի հաշվին իրականացնելը պարզապես հակապետական, հակաազգային քայլ է, հենց այդ ժամանակ էլ մենք կբռնենք զարգացման ճանապարհը:

Հատուկ ընդգծենք, որ այսօր իրենց ընտանիքները հարստացնել այլոց հաշվին ձգտում են ոչ միայն մեծ ու փոքր պաշտոնյաները, այլ հասարակության անդամների ճնշող մեծամասնությունը: «Եղունգ ունես գլուխդ քորի»,- ամոթալի ասացվածքը քանի դեռ աշխատում է, ապա զարգացման եւ բարգավաճման մասին կարող եք մոռանալ: Երբ բոլորը բարձրաձայն բողոքում են գնաճից, բայց ներքուստ ուրախանում են, մտածելով, որ ինչ-ինչ նեղ անձնական օգուտներ կքաղեն, մեծ արժեքների եւ գաղափարների մասին խոսելն ավելորդ է:

Մենք այսօր էլ հրաշալի հնարավորություն ունենք բռնել զարգացման, առաջընթացի, ժողովրդավարության ճանապարհը, բայց դրա համար ընդամենը պետք է ձգտել դրան, այլ ոչ թե երազել մի «բարի» կառավարչի մասին, որը պետք է գա եւ «լավ նայի» ժողովրդին: Իսկ կառավարիչն էլ պետք է կամք եւ ուժ ունենա իրեն արեւելյան տիպի «բարի» կամ «չար» կառավարիչ համարելուց:

Գերմանացին, չեխը, ֆինը, էստոնացին հրաշալի հասկանում են, որ բյուջետային միջոցների հափշտակումը եւ անորակ ճանապրհների, կամուրջների, դպրոցների, մանկապարտեզների կառուցումը ոչ միայն հակաօրինական, այլ ազգի եւ սեփական ընտանիքների դեմ ուղղված արարք է: Մենք դա դեռ չենք հասկացել: Մենք շատ նորմալ ենք համարում բյուջեից, հիմնարկից գողանալը եւ տուն տանելը: 

Քանի դեռ չենք հասկացել, որ գողանալով բյուջեից ոչ մեզ ենք օգուտ տալիս, ոչ մեր ընտանիքի անդամներին, առաջընթացի մասին կարող ենք մոռանալ: Ամեն ինչ շատ պարզ է եւ հասկանալի: Մենք մեր մտածողությունը պետք է փոխենք:

Մեր երկրում անգամ հարգում են բյուջեն գողացողներին, հիանում հարկային կամ այլ մարմիններում աշխատող հարստահարիչներին եւ երազում, որ իրենց երեխաները մի օր կհայտնվեն դատախազությունում, հարկայինում, մաքսայինում կամ մեկ այլ ոլորտում՝ բյուջեն գողանալու կամ այլոց հարստահարելու կամ կաշառք վերցնելու համար: Քանի դեռ գողը, ավազակը մեզ մոտ հարգված մարդիկ են, մնացած բոլոր խոսակցությունները զարգացման մասին ավելորդություն են:

Եւ երբ մենք կատենք եւ չենք ընդունի ճոխությունը եւ դրան ձգտումը, երբ կհասկանանք, որ գողանալը բյուջեից հակապետական եւ ազգի դեմ ուղղված ծանր հանցագործություն է, երբ կհասկանանք, որ չի կարելի երեխաներին տեղավորել աշխատանքի մի տեղ, որտեղ իրենք անելիք չունեն, երբ կհասկանանք, որ չի կարելի երազել, որ երեխաները գող ու ավազակ դառնան, մենք կունենանք նորմալ եւ զարգացած պետություն, առողջ հասարակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է եւ նրա ազատությունը:

Վստահ եղեք, երբ մարդը արժանապատվության բարձր զգացում ունենա, որեւէ մեկը նրան ընտրության ժամանակ չի կարող փող առաջարկել կամ պարտադրել «ձայն բերել»:

Եւ հիմա եթե բարձրագույն իշխանությունն իրոք հասկացել է, որ մեր երկրին անհրաժեշտ է դուրս գալ ճահճից, ապա պետք է արմատական քայլերով նախ միջավայրը փոխի, արժեքային համակարգը, ապա նոր մտածի ներդրումների, զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների մասին:

Գեղամ Նազարյան

Top-News.am