ԵՄ-ն առաջին անգամ Բրյուսելում կընդունի «Թալիբան»-ի ներկայացուցիչներին. Reuters
Եվրամիությունը պլանավորում է Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին հրավիրել Բրյուսել՝ քննարկելու աֆղանստանցի որոշ ներգաղթյալների արտաքսելու եղանակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը նշում է, որ սա կլինի պատմության մեջ թալիբների առաջին պաշտոնական այցը Բրյուսել։
Արևմտյան երկրները հրաժարվել են ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունն Աֆղանստանում այն բանից հետո, երբ հինգ տարի առաջ նրանք վերադարձան իշխանության՝ տապալելով կառավարությունը, որը երկու տասնամյակ աջակցություն էր ստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի կողմից։
Ըստ հրապարակման՝ Եվրահանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ հանդիպումը պլանավորվել է «ԵՄ մի շարք երկրների խնդրանքով», սակայն օրը դեռևս որոշված չէ։ Ընդ որում, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ հանդիպումը չի նշանակում «Թալիբան»-ի պաշտոնական ճանաչում ԵՄ-ի կողմից:
Խոսնակը հայտնել է, որ ԵՄ պաշտոնյաները հունվարին արդեն մեկնել էին Քաբուլ՝ հանդիպման, և ԵՄ-ն այժմ աշխատում է «Բրյուսելում Աֆղանստանի փաստացի իշխանությունների հետ տեխնիկական մակարդակով հնարավոր հաջորդ հանդիպման վրա՝ այդ քննարկումները շարունակելու համար»։
Հարյուր հազարավոր աֆղանստանցիներ ապաստան են խնդրել Եվրոպայում՝ թալիբների կողմից երկրում իշխանության գալուց ի վեր։ Եվրոպական օրենսդրությունը թույլ է տալիս արտաքսել այն միգրանտներին, որոնք հանցագործություններ են կատարում կամ անվտանգության համար սպառնալիք են համարվում, սակայն Աֆղանստանի հետ դա դժվար է եղել իրականացնել՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։
ԵՄ խոսնակը նշել է, որ Շվեդիան օգնում է համակարգել Բրյուսելում նախատեսված հանդիպումը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...